ՀՀ ԱԺ գլխավոր «փաթթող» Շմայսը կրկին որոշել է ի լուր աշխարհի հայտնել իր բթամտության մասին ու հերթական անգամ այս բաշիբոզուկը իր անհեթհեթ մտքերն է շաղ տվել լրագրողների մոտ:
Ըստ Շմայսի, մենք շատ հիանալի կառավարություն ունենք, որի աշխատանքից նա շատ գոհ է, որովհետև ինչքան նա դիմել է կառավարությանը, նրա դիմումները բավարերվել են, եթե դրա հնարավորությունը եղել է:
Իսկ ի պատասխան այն դիտարկման, թե կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո ՀՀԿ-ում առնետավազք կսկսվի, որովհետև ՀՀԿ-ում հնարավոր է, որ կան մարդիկ (իրականում անհնար է, որովհետև ՀՀԿ-ական լինելը արդեն կոնկրետ պաթոլոգիա է, ընդ որում՝ անբուժելի), ովքեր իրենց մեջ են պաահում իրենց դժգոհությունը, մեր սուտի-ազատամարտիկը պատասխանել է հետևյալ կերպ.
«Եթե մարդ մի բանից դժգոհ ա լինում ու չի արտահայտվում, ինֆարկտը շուտ խփում, մեռնում ա: Պիտի մեջդ չպահես ոչ մի բան: Ինձ ինչ հետաքրքրում ա, ես պրյամոյ կառավարությանն ասում եմ»
Դե արի ու մի ասա, տո այ մունդառ կերպար, թե դու ի՞նչ հանրօգուտ բան կարող ես առաջարկել կառավարությանը, որ մի բան էլ կառավարությունն անի կամ չանի, որ դու էլ գոհ ու դժգոհ մնաս: Քո 3 ծալանոց ուղեղից ու ցմփոր կառուցվածքիցդ դատելով, միակ բանը, որ դու կարող ես առաջարկել կառավարության անդամներին՝ «մի կտոր հաց ուտելն ա»: Որ չեն սկսում իրանց քյաբաբ դեմքերով ու գողական ժարգոնով, իրենց սրամիտ ու գիտակ դեմքերի տեղ դնել...
Գեղամ Ասլամազյան