Ուկրաինայի դեպքերից հետո շրջանառվեցին լուրեր կապված Վրաստանի ՆԱՏՕ-ի անդամակցության, և դրա հետևանքով Ջավախքում իբր անջատողական շարժում սկսվելու հետ : Այս թեմայով Ջավախք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը ևս արտահայտեց իր տեսակետը, հայտարարելով, որ Ջավախքում անջատողական դրսևորումներ չկա և չի կանխատեսում , բայց Ջավախքում թուրքական զորքի հայտնվելու դեպքում կարող է լինել ընդվզում : Սակայն վրացական որոշ ուժեր, այնուամենայնիվ, հայտնվեցին դեպրեսիվ վիճակում,ազգությամբ իբր թե հայ ոմն էլիբեկովի շուրթերով սկսեցին մեղադրել անջատողականություն քարոզելու մեջ, ձեռքի հետ էլ տարածելով ստահոդ լուրեր apsny.ge կայքի միջոցով: Ինչ է ստացվում.իրենց տրամաբանությամբ ով,որտեղ,ինչու, երբ ընդվզում է, ուրեմն սեպարատիստ է: Շիրակ Թորոսյանի' հայտարարության տեսքով արված ևս մեկ հավաստիացումն այն մասին, որն ուղարկվել է նաև վերոնշյալ կայքին, որ անջատողկանություն չկա և չի կանխատեսում, մնաց անարձագանք այդ կայքի կողմից: Փաստորեն բոլոր տեսակի հավաստիացումներն անջատողականության և դրա հիմքերի բացականության մասին ձեռնտու չեն համապատասխան մարմիններին: Ձեռնտու չեն, որովհետև Վրաստանի անվտանգության մարմինները, որոնք Ջավախքի հանդեպ դեռևս փորձում են վարել Սաակաշվիլու որդեգրած քաղաքականությունը, միտված են «պայքարելու» իրենց իսկ կողմից հորինված անջատողականության դեմ , որպեսզի ջավախքցիների գլխին պահած դամոկլյան սուրը միշտ արդարացված և հիմնավորված լինի, թե' տեսեք տեսեք, սեպարատիզմի դեմ ենք պայքարում: Չի բացառվում' հետագայում սկսեն նաև պայքարել ահաբեկության դեմ: Ահա սա է հիմնական մոտիվացիան: Միչև երբ ու ինչքան….
Արտյուշ Գրիգորյան