Ռուսաստանը խեղդում է Ուկրաինային: Ստեծված աշխարհաքաղաքական պայքարին զուգահեռ, երբ Ռուսաստանն ու Արևմուտքը, փախադարձության սզբունքից ելնելով, միմյանց նկատմամբ պատժամիջոցներին են կիրառում Ռուսաստանը, վատ իմաստով, չի անտեսում նաև Ուկրաինային: Այդ երկրի նորանշանակ վարչապետ Արսենիյ Յացենյուկը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է ապրիլի մեկից կրկնապատկել Ուկրաինա մատակարարվող գազի գինը: Վերջինիս խոսքերով Ուկրաինան հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ այլ ելք չունի քան շարունակել գնել ռուսական գազը թեկուզև արդեն կրկնապատկված գնով: Յացենյուկի խոսքերով վերջին տարիների պետությունը ոչինչ չի արել դիֆերսիֆիկացնելու համար երկրի էներգետիկ համակարգը:
Փաստորեն Ռուսաստանը մի կողմից ներկայացնելով ուկրաինացիներին որպես եղբայրական ժողովուրդ հայտարարում է, որ կանի ամեն ինչ և չի կիրառի այնպիսի քայլեր, որոնք ուղղված կլինեն հասարակ ուկրաինացիների սոցիալական վիճակը վատթարացնելուն, բայց մյուս կողմի բառի բուն իմաստով ոչնչացնում է այդ երկրի տնտեսությունը: Դեռ լավ է, ր ձմեռ չէ, թե չէ ուկրաինացիք առհասարակ ազգովի կցրտահարվեին:

Սրան ի հավելումն Դաշնային անվտանգության խորհրդի երեկվա նիստի ժամանակ, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախագահ Պուտինին առաջարկել է չեղյալ հայտարարել Սևծովյան նավատորմի բազավորման ժամկետը 25 տարով երկարաձգելու վերաբերյալ Խարկովի համաձայնագիրը և Ուկարիանայից ետ ահանջել շուրջ $11մլդ: Այնուհետև ՌԴ վարչապետը Պուտինին «հիշեցրել է», որ Ուկրաինան ներկայումս զգալի գումար է պարտք Ռուսաստանին, թե´ պետական, թե կորպորատիվ' նկատի ունենալով ինչպես նախորդ տարեվերջին հատկացված $3մլդ-ի վարկը, այնպես էլ «Գազպրոմին» Ուկրաինայի $2մլդ դոլարի պարտքը: Ընդհանուր առմամբ Մեդվեդևն առաջարկել է Ուկրաինայից պահանջել 16 միլիարդ դոլար'«հաշվի առնելով ռուսական բյուջեի ներկայիս դժվարությունները»:

Մեդվեդևի հիմնավորումը ճիշտ է շատ ցինիկ է հնչում, բայց միևնույն ժամանակ' տրամաբանական: Եթե հարցին մոտենում ենք սառը դատողությամբ, ապա ինչո՞ւ պետք է Ռուսաստանը շարունակի աջակցել մի երկրի, որը ցանկանում է ամեն գնով ձերբազատվել իրենից և ընկնել Արևմուտքի գիրկը: Բայց մյուս կողմից իսկական երեսպաշտություն է Ռուսաստանի կողմից խոսել բարեկամության և եղբայրության մասին և քարուքանդ անել աբողջ Ուկրաինան:

Այս համատեստում իրավիճակն էլ այնպիսին է, որ Ռուսաստանի նման գործնական քայլերին ի պատասխան Արևմուտքից օգնությունը հիմնականում մնում է խոսակցությունների և քննարկումների հարթության վրա: Այսօրվա դրությամբ միայն ԱՄՆ-ն է, որ գործնականում մոտ ժամանակներս կտրամադրի $1մլդ: Մի՞թե սրանք համարժեք քայլեր են…

Մի խոսքով Ռուսաստանը շարունակաբար, հստակ քայլերով գործադրում է իր բոլոր լծակները Ուկրաինայի հանդեպ: Չի բացառվում, որ Ռուսաստանը ձգտում է քաղաքական-սոցիալական պայմանների, առանց այն էլ ծանր վիճակը վատթարացնելու միջոցով, սադրի մեկ այլ հեղափոխության, կամ էլ ավելի կոնկրետ իշխանափոխություն, որի ժամանակ իշխանության կգան մարդիկ, ովքեր կրկին կվերանայեն երկրի, թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքական կուրսը:

 

 

Վազգեն Ղազարյան