Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական շոուն կարծես վերսկսվում է...
Օրերս 4 ոչիշխանական ուժերի համագործակցության կոնտեքստում հայտարարել է, որ վարչապետի հրաժարականը երկրում բան չի փոխի և հարկավոր է իշխանափոխություն անել հենց վերևից, այսինքն՝Սերժ Սարգսյանից: Այս բառերը համաժողովրդական հզոր ալիքը ձախողելուց հետո այնքան ծիծաղելի է, այնքան հարգանքի չարժանի, որ արդենն զզվանք է առաջացնում ցանկացած բանական մարդու մոտ: Այն պահին, երբ 2013թ.-ի նախագահականից հետո կենտրոնացել էր համաժողովրդական բուռն ալիք իշխանափոխության և Սերժ Սարգսյանի հրաժարականի, Րաֆֆի Հովհաննիսյան մարդը հայտարարեց, որ ինքը բարոյական իրավունք չունի պահանջել նախագահի հրաժարականը և բավականին ջերմ ձեռքսեղմումով և աղոթքներով վիժեցրեց համաժողովրդական հասունացած ընվզումը: Իսկ վերջերս մարտի 1-ին Սարյանի արձանի մոտ հայտարարեց, որ չի ուզում դառնալ էշ նահատակ: Բա ինչ ես առաջարկում Րաֆֆի, ով դառնա էշ նահատակ, որ դու բավարարես նախագահ դառնալու քո տենչերը՞ Եվ բավական է Եվրոպական հարթակներում Եվրոպացիներին ուղղված ամպագոռգոռ մեղադրանքներով տպավորություն թողնես այս ժողովրդի մոտ, որ իբր այնքան կաս, որ պատրաստ ես միջազգային ատյաններին մեղադրել՝առանց վերլուծելու դրա հետևանքները: Ես՝Անի զախարյանս, քեզ որակում եմ թուլամորթ տղամարդ և անվճռական քաղաքական գործիչ: Դե սպասում եմ ԲԱԴԱՍԽԱՆԻԴ

 

 

Անի Զախարյան