Պուտինի ելույթը բավականին տպավորիչ էր, լեցուն օբյեկտիվ ու զգացմունքային գնահատականներով- Խրուշչովի օրոք խորհրդային միության սահմանադրության կոպիտ ոտնահարմամբ պատմական անարդարություն եղավ, երկակի ստանդարտների կիրառումը Արևմուտքը պետք է բացառի, ռուսական պետության միասնականությանը այլընտրանք չկա, համբերությանն էլ չափ ու սահման ունի և այսպես շարունակ: Արդյունքում Ռուսաստանի 89 սուբյեկտները համալրվեցին ևս երկուսով' Ղրիմով և Սևաստոպոլով: Ակամայից հիշում ես անեկդոտը, երբ բորտ ուղեկցորդուհին ինքնաթիռի ուղևորներին ծանուցում է, թե: Հուսանք, որ այդ զռլաման օդ կբարձրացնեն, քանի որ առայսօր մենք նույնպես ճաշակում ենք պատմական արնարդարության, մասնատման, երկակի ստանդարտների հետևանքները: Իսկ մինչ այդ հստակ է մի բան- Ռուսաստան-Արևմուտք կամուրջները այրվում են ու նոր սառը պատերազմի վտանգը ավելի վերահաս է դառնում:

 

 

Վահե Ղազարյան