Դերասանուհի Աննա Էլբակյանը, որի անունը տարբեր առիթներով հնչում էր «Կյանքի խոսք» կրոնական կառույցին առնչվող թեմաներում, այսօր ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը նրանց հետ մի թիմում է, մինչդեռ մտավորականը պիտի ազգային միասնության կողմնակիցը լիներ, իսկ այդ միասնության երաշխավորը արդեն 1700 տարի և ավել մեր եկեղեցին է: Նա, թերթերից մեկում, անդրադառնալով Համաշխարհային «Կյանքի Խոսք» կրոնական կառույցի(ըստ հայ Առաքելական եկեղեցու'աղանդի) հիմնադիր և գլխավոր հովիվ ՈՒլֆ Էկմանի'իր իսկ հիմնադրած ուղղությունից հրաժարվելուն ու դեպի Կաթոլիկ եկեղեցի դարձին, ասել է հետևյալ պատմական միտքը. «Կյանքի խոսք» կառույցի հայաստանյան ներկայացուցչի մեկնաբանությունը, թե Էքմանը թոշակի է գնացել, դրա համար արդեն էլ կարևոր չի լսել նրան, սա նաև հերթական ծաղրն է մեր ժողովրդի հանդեպ, մեր ազգի հանդեպ: Հարց Աննա Էլբակյանին' 1700 տարի Քրիստոսին ճանաչած ազգին նորածիլ կառույցները եկել ու ճանաչեցնում են նույն Քրիստոսի՞ն, մասնատում են, իսկ Դուք հերիք չէ արդարացնում եք, ապա նաև մեղադրում ուրիշներին պառակտումի մե՞ջ: Ո՞վ է ում պառակտել. մենք մի ազգային-միասնական ցանց ունենք ամբողջ աշխարհում Հայ Առաքելական եկեղեցու շնորհիվ, ո՞վ եկավ պառակտելու: Այդ երբվա՞նից եք թատերական գործունեությունը փոխարինել կրոնագետի գործունեությամբ: Լավ դերասանի տեղը թատրոնի բեմում է, այլ բեմեր մի' փնտրեք:

 

 

Զար Դիլանյան