Ես Սախարովի դեմ ոչինչ չունեմ, ավելին նա ինչքանով տեղյակ եմ ՑԿ ում հայանպաստ հայտարարությունների հեղինակ է, սակայն ճշմարտությունը սիրում եմ ամենից շատ, իսկ ճշմարտությունը այն է, որ Անդրեյ Դմիտրևիչ Սախարովը մարդկության պատմության ընթացքում մինչ առ այսօր ստեղծված ամենահզոր ու ամենասարսափելի միջուկային զենքի' ջրածնային ռումբի հեղինակն է: Այդ ռումբը միջուկային մրցավազքում ԽՍՀՄ դիրքերը բարձրացրեց ամենավերև ու ԽՍՀՄ դարձավ միջուկային ամենաուժեղ գերտերությունը:
Եկեք դուրս գանք երկակի մոտեցումներից և նայենք փաստերի աչքերի մեջ: Մարդ ով ԽՍՀՄ-ը զինեց ամենահզոր ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ոչնչացման զենքով, կարող է իրեն թույլ տալ նիստում ոտքի չկանգնել:
Միշտ զարմացել եմ, ինչպես կարելի է անվանել մեծ մարդասեր մի մարդու ով մարդկության բնաջնջման պատճառ կարող էր դառնալ: Կարծում եմ սա երկակի ստանդարտների կիրառման արդյունք է:
Թյուր ըմբռնումներից խուսափելու համար նշեմ, ըստ իս Սախարովը մեծ գիտնական է, իր ժամանակի հզոր մտածողներից մեկը:
Սակայն մարդասեր և հերոս անվանել մարդուն ով ջրածնային ռումբ ստեղծելուց հետո' 70 անց հասակում նիստի ժամանակ համարձակվել է ոտքի չկանգնել...:)) ???

 

Նարեկ Մալյան