Նկարագրություն

Արգանդի վզիկի հեշտոցային հատվածի ամբողջականության խախտումը կամ էպիթելային ծածկույթի փոփոխությունն իրենից ներկայացնում է արգանդի վզիկի էրոզիա: Այն կարող է լինել նաև բնածին:

Պատճառներ

Արգանդի վզիկի լորձենախախտը հաճախ կապված է սեռական օրգանների այն բորբոքումների հետ, որոնք ուղեկցվում են լորձաթաղանթը գրգռող և փխրունացնող արտադրությամբ (օրինակ' արգանդի վզիկի լորձաթաղանթի բորբոքում, հեշտոցաբորբ, արգանդի հավելումների բորբոքում և այլն): Լորձենախախտը կարող է առաջանալ նաև ծննդաբերության և վիժումների ժամանակ արգանդի վզիկի լորձաթաղանթի վնասման ժամանակ, ինչպես նաև հորմոնային խանգարումների դեպքերում:

Պաթոգենեզ

Եթե հայելու օգնությամբ զննենք, ապա արգանդի վզիկի բացվածքի շուրջ կնկատվեն վառ կարմիր հատվածներ: Հիվանդությունը կարող է տևել ամիսներ և նույնիսկ տարիներ առանց զգացնել տալու և կինը բժշկի չդիմի: Սակայն երկարատև չբուժված էրոցիա կարող է չարորակ ուռուցքի առաջացման պատճառ դառնալ:

Բուժում / Կանխարգելում

Որքան վաղ հայտնաբերվի արգանդի վզիկի էրոցիան, այնքան դյուրին և արագ կբուժվի: Հիվանդության կանխարգելման համար կարևոր են կանխարգելիչ զննումները: Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր կին տարին 2 անգամ դիմի գինեկոլոգի: Շատ կարևոր է նաև սեռական օրգանների բորբոքումների, ինչպես նաև ծննդաբերության կամ վիժման ժամանակ առաջացած վնասվածքների բուժումը:

Աղբյ.' doctors.am
Dr. Pavel Sotskiy