Թերևս չկա ինտիմ կյանքում ավելի վիճելի թեմա քան կունիլինգուսը. համենայնդեպս' տղամարդկանց համար:
Փակիր աչքերդ ու պատկերացրու, թե ինչպես են նրա շուրթերն անջատվում քո շուրթերից. դանդաղ, բայց' վստահորեն: Մի պահ կանգ են առնում կրծքավանդակիդ հատվածում' քո չքնաղ բարեմասնություններն արժանվույնս գնահատելու համար: Այնուհետև, մի թեթև տարակուսելուց հետո, նրանք զարմանալի արագությամբ իջնում են ավելի ու ավելի ներքև' միառժամանակ ուսումնասիրելով մարմնիդ լանդշաֆտային դիզայնը: Այժմ համարձակություն հավաքելու վերջին պահն է' վճռորոշ քայլից առաջ: Այդ ընթացքում նրա ուղեղում հազար ու մի բան է պտտվում. տարադրամի տատանումները, շեֆի նկատողությունները, գիրանալու ու մարզումներն արդեն մի քանի օր բաց թողնելու մասին մտքերը: Սակայն գլխավոր միտքը միակն է. գնա՞լ այդ քայլին, թե' ոչ:
Եվ իհարկե, նրա համար կարևոր են քո հույզերը:
Եթե դու ողջ մարմնովդ անտարբերություն ես ցույց տալիս, ապա, ամենայն հավանականությամբ, ոչինչ չի ստացվի: Սակայն, եթե դու ճկում ես մեջքդ, փշաքաղվում ես նրա հպումեներից և անգամ սկսում թեթևակի դողացնել, դժվար թե նրան որևէ բան հետ պահի. նա պատրաստ է:
Ի դեպ, քո ձեռքը, որը բռնում է նրա մազերն ու հրում գլուխը ներքև, նույնպես դրական վերաբերմունքի բացահայտ նշան է, այնպես որ, օգնի՛ր նրան: Իրականում, նա ամեն ինչ որոշել է արդեն շատ վաղուց: Պարզապես մի օր հարցրել է ինքն իրեն' կարո՞ղ է, ուզու՞մ է: Դրական պատասխանը նրա ունեցած զգացմունքների ապացույցն է, իսկ բացասականը վկայում է անտարբերության մասին: Նա արդեն պատասխանել է այդ հարցին և շուտով դու ինքդ ամեն ինչ կտեսնես, ավելի ճիշտ' կզգաս:
Հատուկ քեզ համար մենք հարձուփորձ ենք արել այս թեմայի շուրջ տղաներին: Բացենք գաղտնիք, գրեթե բոլորը կարմրում էին ու հրաժարվում որևէ կերպ մեկնաբանել իրենց վերաբերմունքը: Մեծ ջանքերի շնորհիվ մենք կարողացանք մի քանի խոստովանություն «պոկել»:
Նախ, նրանք բոլորը ևս մեկ անգամ հաստատեցին այն տարածված կարծիքը, որ հենց այնպես ոչ մի տղա դրան չի գնա: Դա պետք է տեղի ունենա հատուկ վերաբերմունքի ու կատարյալ վստահության արդյունքում. աղջիկը պետք է դրան «արժանի լինի»: Ի դեպ, եթե տղամարդկանց զրույցների սիրած թեման կանանց մոտ ունեցած հաջողությունն ու սեռական զուգընկերուհիների քանակն է, ապա միայն հակառակ սեռի շատ համարձակ ու ինքնավստահ ներկայացուցիչներն են է ի վիճակի խոստովանել, որ անում են «այդ»:
Բացի այդ, շատ տղաներ նշում են, որ դա իրենց էլ է հաճելի: Չնայած տղամարդկային էգոիզիմի վերաբերյալ կարծիքներին, նրանց իրականում դուր է գալիս սիրած էակին հաճույք պատճառելը: Տղամարդու համար դա սեփական ուժի ու տղամարդկայնության ևս մեկ հաստատում է:
Եվ ի վերջո, մեկ անգամ տեսնելով աղջկա դրական վերաբերմունքը, նա նորից ու նորից կվերադառնա այդ գործին' միշտ պատրաստ իր սիրած մարդուն գոհացնելուն:
Իսկ հիմա վերադառնանք նրանց խոստովանություններին.
«Իրականում ամեն ինչ շատ պարզ է. ուզո՞ւմ ես' արա՛, չե՞ս ուզում' մի՛ արա: Անգամ քննարկելու բան չկա: Ամեն ինչ կախված է ներքին ազատությունից: Եթե դու բարդույթներ չունես ու տեսնում ես, որ աղջկան դա հաճելի է, ապա ինչու՞ ոչ: Չէ՞ որ, նման մի բան էլ իրենք են անում մեզ համար. ստացվում է յուրահատուկ փոխանակում»:
Զավեն, 25 տ.
«Առհասարակ, կունիլինգուսի հանդեպ հասարակության վերաբերմունքն ինձ տարօրինակ է թվում: Ենթադրվում է, որ շատ քչերն են պատրաստ դա անել և այդ պատվին արժանանում են միայն շատ սիրելի էակները, որ դա առհասարակ սխալ զբաղմունք է, սակայն գեղեցիկ (սեքսուալ, խելացի, ցանկալի) աղջկա համար կարելի է բացառություն անել: Ես նման մոտեցումը չեմ հասկանում, քանի որ ինձ դա դուր է գալիս. ստեղծվում է տպավորություն, որ քեզ թույլ են տվել մուտք գործել մարմնի (և հոգու) ամենաթանկ անկյունները: Բացի այդ, հասարակության մեջ օրալ սեքսի հանդեպ առկա վերաբերմունքի շնորհիվ' դու, անելով այդ, շահավետ կերպով առանձնանում ես մնացածի ֆոնի վրա: Սա նաև զգացմունքները ստուգելու շատ արդյունավետ ձև է. եթե քեզ տհաճ չէ, ուրեմն աղջիկն իրոք որ թանկ է քեզ համար»:
Տիգրան, 29 տ.
«Երբեք դա չեմ արել, անգամ մտքովս էլ չի անցել: Որքանով ինձ հայտնի է, ընկերներս նույն կերպ են մտածում: Եվ երբեք ոչ մի աղջիկ ինձնից դա չի խնդրել, նույնիսկ չի ակնարկել: Հավանաբար, կունիլինգուսը հնարել են պոտենցիայի հետ խնդիրներ ունեցող տղամարդիկ, որպեսզի մի կերպ «փրկեն» իրավիճակը: Ես դա անգամ սեքս չեմ համարում: Ի դեպ, փոխադարձ քայլի վրա ես ևս շեշտը չեմ դնում ու աղջիկներից նման բան չեմ պահանջում: Բայց այնպես է ստացվել, որ իմ բոլոր ընկերուհիները մեծ հաճույքով արել են դա ինձ համար»:
Արամ, 24տ.
«Ինձ համար կունիլինգուսն ավելի նշանակալից է, քան բուն սեքսը: Տոկոսային հարաբերակցությամբ իմ ծանոթ աղջիկների ընդամենը 5 %-ն է ստացել դա ինձնից, գուցե ավելի քիչ. մարդը պիտի լինի քեզ իրոք մտերիմ, հարազատ ու թանկ»:
Անդրանիկ, 31տ.
«Միմիայն սիրած աղջկա հետ և միայն ինչ-որ կերպ ծագած անդիմադրելի ցանկության դեպքում, ինչը պատահում է շատ հազվադեպ: Ամեն մեկին' ոչ մի դեպքում. չափից դուրս անձնական պահ է»
Հայկ, 28տ.
Լուսանկարները' ըստ HMI-ի