Լուսանկարիչ Էլիս Փեվեիսը հանդիպել է այս աղջիկների հետ Գոմելի հյուրանոցներից մեկում: Նրանք բոլորը մարմնավաճառներ են, ովքեր փորձում են գումար վաստակել, որպեսզի կերակրեն իրենց և իրենց ընտանիքներին: Այս աղջիկների պատմությունները շատ նման են իրար՝ դժվար մանկություն, բռնություններ ու դաժանություն, հույսեր և երազանքներ պայծառ ապագայի մասին, որոնք իրականացնելու նպատակով նրանք հայտնվել են Ռուսաստանում և Թուրքիայում՝ սխալ միջավայր, կավատություն, սեռական բռնություն....:
Ալինա, Գոմելի, Բելառուսի Հանրապետության
Ալինան սկսել է գումար վաստակել իր մարմնով, երբ 16 տարեկան էր: Նա որբ է, մեծացել և ունեցել է ոչ սովորական անցյալ՝ բռնություններով լի: Նա միշտ դիմում էր տարբեր աշխատանքների, նույնիսկ ամենակասկածելի, իսկ գումարը երբեք չէր հերիքում: Ալինան ունի 2 տարեկան աղջիկ՝ Լերան, ով ծնվել է, երբ նրան բռնաբարել է հարազատ քեռին: Իր կավատին նա հանդիպել է, երբ աշխատում էր որպես գանձապահ ժամանցային օբյեկտներից մեկում: Այստեղ Ալինային առաջարկվել է լավ վարձատրվող ժամանակավոր աշխատանք: Այս վեց տարվա ընթացքում նա աշխատում է առանց հանգստյան օրերի: Իր հաճախորդներին հիմնականում ընդունում է «Paradise» հյուրանոցում: Ալինան խոստովանում է, որ աշխարհում ամենից շատ ցանկանում է թողնել մարմնավաճառության գործը, որպեսզի երբ իր 2-ամյա դուստրը, երբ լինի գիտակից տարիքում, չիմանա մոր կատարած աշխատանքի բնույթը:
Նատալյա, Գոմելի, Բելառուսի Հանրապետության
Նատալյա Իպոլիտովկի գյուղից է: Տանը նա պահում է մորն ու 7-ամյա եղբորը: Նրանք այդ բնակարանում ապրում են վարձով: Երեխաները չեն լսել իրենց հոր մասին արդեն 12 տարի, ինչ նա հեռացել է տանից՝ բռնաբարելով 9-ամյա աղջկան: «Իմ մայրը մտածում է, որ ես քարտուղարուհի եմ կամ ինչ-որ նմանատիպ բան: Նա ընդհանրապես չի հարցնում, թե որտեղից է ինձ մոտ հայտնվում գումար: Մորս հերիք է այն, որ նա ունի գումար խմելու և ուտելու համար»: Ամեն ինչ սկսվեց 3 տարի առաջ, երբ մատուցողուհու աշխատանք էր պահանջվում Սանկտ-Պետերբուրգում: Ընկնելով աշխատանքային ծուղակի մեջ` Նատալյան այդտեղ աշխատեց 3 ամիս: Հիմա նա մարմնավաճառությամբ է զբաղվում առանց կավատի և պատրաստվում է թողնել այս գործը մի քանի տարի հետո:
Նաստյա, Գոմելի, Բելառուսի Հանրապետության
Բոլոր հաճախորդները Նաստյային նմանեցնում են J Lo-ին է, ինչը նրան շատ է դուր գալիս: Նա 20 տարեկան է, և մարմնավաճառությունից բացի մերկապարուհի է աշխատում նաև «Նեմո» ակումբում: Նաստյան ասում է, որ չունի ոչ ընտանիք և ոչ էլ ընկերներ: Նա շատ լավ և կայուն հարաբերություններ ունի իր կավատի հետ, ում տալիս է իր աշխատավարձի 60%-ը: Երազում է մեկնել Բեռլին և այնտեղ աշխատել իր մասնագիտությամբ, քանի որ այնտեղ կարող է վաստակել 2 անգամ ավելի: Եթե չլիներ մարմնավաճառ, ապա կաշխատեր որպես դիջեյ, սակայն կարծում է, որ դա կմնա ընդամենը երազանք:
Կատյա, Գոմելի, Բելառուսի Հանրապետության
Իր կյանքի մի մասը Կատյան անցկացրել է` աշխատելով հրուշակեղենի գործարանում, որտեղ ստանում էր շատ ցածր աշխատավարձ: «Ես սկսեցի մարմնավաճառությամբ զբաղվել իմ ընկերուհի Վիկայի հետ: Սկզբում այնքան էլ բարդ չէր թվում աշխատանքը, սակայն նրանք հանդիպեցին բազմաթիվ խոչընդոտների, երբ համաձայնվեցի ավելի բարձր աշխատավարձով մեկնել Ռուսաստան: Նրանք հայտնվեցին Մոսկվայի հասարակաց տներից մեկում, որտեղ գտնվում էին բազմաթիվ երիտասարդ աղջիկներ Բելառուսից, Մոլդովայից, Ուկրաինայից: «Մենք ծեծի և բռնության էինք ենթարկվում ամեն օր»: Բարեբախտաբար, ես հիվանդացա և նրանց թվաց, թե ՄԻԱՎ վարակակիր եմ, և ինձ հետ ուղարկեցին: Վերադառնալով հայրենիք` ինձ թվաց, թե ես այլև չեմ վերականգնվի ոչ հոգեպես, և ոչ էլ ֆիզիկապես… բայց Փառք Աստծո:
Օլգա, Գոմելի, Բելառուսի Հանրապետության
Օլգան 24 տարեկան է: Իր ուսերին է կրում ամուսնալուծության և աբորտի դաժան պատմությունները: Հիմնա նա հաճախում է դիմահարդարման դասընթացների: «Ճանապարհ դեպի դժոխք». այսպես է կոչում Օլգան այն ճանապարհը, որի միջով անցել է` աշխատելով որպես մարմնավաճառ: «Երբ ինձ առաջարկեցին աշխատանք Թուրքիայում, ես ենթադրում էի, որ այն կարող է լինել նմանատիպ աշխատանք, բայց իմ մտքով չէր անցնում, որ ինձ հետ նման դաժանությամբ կարող են վարվել և չվարձատրել: Ոչ ոքի չեմ ցանկանա այն տառապանքը, որի միջով ես անցա»:
Իրինա, Գոմելի, Բելառուսի Հանրապետության
Իրինան 2 երեխայի մայր է: Բռնության և վայրագությունների առաջին փուլից հետո, նա կարողացել էր կարգավորել իր կյանքը: «Ինձ բերեցին Ռուսաստան 9 աղջիկների հետ, բոլորն էլ Մոլդովայից էին: Ոչ մեկն այս աղջիկներից իր կամքով չէր գնում այդ աշխատանքին: Սկզբում մենք հրաժարվում էինք աշխատելուց, և մեզ սովամահ էին անում, տանջում: Շատ աղջիկներ փորձեցին ինքնասպանություն գործել: Մեկ տարի աշխատելով այս դժոխքում, ես փախա»: Նա փորձում է ամեն ինչ անել` մոռանալու համար անցյալը, և նորմալ, առողջ ու բնականոն կյանք սկսել:
Տատյանա, Գոմելի, Բելառուսի Հանրապետության
Տատյանան ինքնակամ վաճառել է սեփական մարմինը Советской փողոցում: Սա նրա ինքնակամ ընտրություն է, քանի որ այդ աշխատանքն ըստ Տատյանայի միակ տարբերակն է, որի միջոցով կարելի է բավարար գումար վաստակել: Նա աշխատում է, որպես մարմնավաճառ արդեն 12 տարի և մտադիր է այս աշխատանքը թողնել հաջորդ տարի: Տատյանան ծրագրում է բացել ծաղկի խանութ Գոմելի առևտրային կենտրոններից մեկում: Սկսել է մարմնավաճառությամբ զբաղվել, երբ ամուսինը լքել է նրան հղի վիճակում և ընդամենը 290 ռուբլի դրամապանակում, միայնակ: «Սկզբում մենք ստիպված էինք հաճախորդներ փնտրել փողոցում. Եթե ոչ մեկի չէինք գտնում, մեզ ծեծի էին ենթարկում: Ինձ նույնիսկ չէին թողնում տեսնել իմ երեխային, ով ապրում էր իմ ծնողների հետ»: Տատյանան իր աղջկան վերջին անգամ տեսել է հինգ տարի առաջ»:
Էլվինա, Գոմելի, Բելառուսի Հանրապետության
Էլվինան 24 տարեկան է, նա մերկապարուհի է աշխատում «Браво»-ում՝ Գոմելի ամենաթանկ ակումբներից մեկում: Ամեն պարային համարի դիմաց 12 դոլար, այդքան էլ բավարար չէ , բայց, ըստ Էլվինայի, դա ապրուստի միակ միջոցն է: Հենց այդ պատճառով էլ նա 4 տարի առաջ մեկնեց Թուրքիա: Նրա «թուրքական դժոխքը» տևեց երկու տարի: «Ես հայտնվեցի այնտեղ, քանի որ Թուրքիայում ավելի հեշտությամբ կարող ես գտնել մերկապարուհու աշխատանք, բացի այդ, այնտեղ տարբեր տեսակի զգեստներն ավելի մատչելի են, քան Բելառուսում: Ես չէի էլ մտածում, որ իմ` պարուհու աշխատանքը, այնտեղ պահանջելու էր նաև սեքս: Թուրքիայից վերադառնալով, ես շատ դժվարությամբ վերգտա ինձ, ոչ մի հույս այլևս ապագայի շուրջ չունեի, ես ինձ սարսափելի էի զգում: Հիմա, համեմատաբար, ավելի լավ եմ: Ես արդեն ինքս եմ իմ ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնում»:
Մաշա, Գոմելի, Բելառուսի Հանրապետության
Մաշան աշխատում էր գործարանում: Նրան բռնաբարել է խորթ հայրը, նա ուներ ընտանիք, որին պետք էր կերակրել, բայց հնարավորություն չկար նորմալ աշխատանք գտնելու իր հայրենի քաղաքում և որոշեց նորմալ աշխատանք փնտրել այլ քաղաքներում: Հայտնվելով Բելառուսում, նա ստիպված էր դառնալ մարմնավաճառ. չուներ գումար, այնպես որ գումար վաստակելու միակ ճանապարհն, ըստ նրա, մարմնավաճառությունն էր: Աշխատանքի միջին գինը կես ժամի համար կազմում է $ 75: Նա խոստովանում է, որ չի ունենա համարձակություն` հայտնելու իր ծնողներին, թե ինչպես է իրականում գումար վաստակում: «Բելառուսում հայտնվելուց մի քանի շաբաթ անց, ես զանգահարեցի իմ մորը և ասացի, որ գտել եմ լավ վարձատրվող աշխատանք, եթե ամեն ինչ լավ շարունակվի, ես պլանավորում եմ վերադառնալ տուն երկու տարի անց: