2013-ին մեր երկրում «արտադրվել» է գիտությունների 610 դոկտոր և թեկնածու (Առավոտ): Եվ այս «արտադրանքում» պատվավոր 1-ին տեղը զբաղեցնում է տնտեսագիտությունը՝ 108 մարդ, և այդ պատճառով էլ մեր երկրի տնտեսությունը շարունակում է իր «վագրային թռիչքները»: 2-րդը՝ տեխնիկականն է՝ 106 մարդ, ինչի դրսևորումը մեր «հզոր» տնտեսության գիտելիքահեն իրավիճակն է (ինչպես կասեր/կերազեր վարչապետը): 4-5-րդ տեղում են կենսաբանությունն ու ֆիզիկան, ինչը «վկայում» է հայաստանյան գիտության բարձր դիրքերի մասին (3-րդը զարմանալիորեն բանասիրությունն է՝ թեև այն կարող էր լինել նաև 1-ին տեղում): Մնացածներին չանդրադառնամ՝ եթե ցանկություն կա՝ ծանոթացե՛ք «Առավոտ»-ում:
Վախթանգ Սիրադեղյան