Ռուսական լրատվամիջոցներն այսօր մի շատ մտահոգիչ տեղեկատվություն տարածեցին. Համաձայն հրապարակումների' Ռուսաստանը հեշտացնում է քաղաքացիություն ստանալու կարգը ՆՈՒՅՆԻՍԿ նրանց համար, ում ծնողները ժամանակին ապրել են ԽՍՍՀ ի տարածքում, կամ ՌԴ ում: Սա նշանակում է, որ Հայաստանում մնացած ամբողջ բնակչությունը (բացառությամբ չնչին տոկոսի) ՊՈՏԵՆՑԻԱԼ ՌԴ "քաղաքիացու" է: Մի բան էլ' պարտադիր է նախկին քաղաքացիությունից հրաժարվելը:
Ես իհարկե վերլուծաբան չեմ, ոչ էլ բախտ նայող, բայց ինձ թվում է, որ մեկ պետություն ստեղծելու ռուսական քաղաքականության սուր ծայրը հենց քաղաքացիություն ստանալու կարգը սահմանող օրենսդրությունն է, մտածել է պետք ու սարսափելին այն է, որ օրինակ երեք երեխա ունենալու համար Ռուսաստանում մինչև 40 000 $ են տալիս, իսկ քո երկրում' 3000%, այն էլ կեսը հիմա կեսը 18 տարի հետո սկզբունքով, զինվորականի թոշակը մոտ 4-5 անգամ ցածր է ՌԴ ի զինվորական թոշակից ու այսպես շարունակ: Մի խոսքով' ՏՂԱ ԵՍ ԴԻՄԱՑԻ գայթակղությանը:

 

Զոհրապ Եգանյան