Ակնհայտ է, արեւմուտքում շատերը չեն հասկանում ուկրաինական իրադարձությունների հանդեպ Պուտինի այդպիսի կտրուկ արձագանքի դրդապատճառը, որը համարում են «ոչ ադեկվատ», «իրականությունից կտրված» եւ այլն: Սա այդքան էլ այդպես չէ: Այս մարդը «նախկին» չեկիստ է, որն ամեն ինչի մեջ ռուսական շահն է փնտրում ամեն կերպ՝ ճնշելով, թռցնել- պոկելով, ահաբեկելով, շանտաժի ենթարկելով եւ այլն եւ պարծենալով, թե իբր իր օրոք Ռուսաստանը ոտքի է կանգնել եւ համաշխահային ազդեցության իր բեւեռն է շուտով վերականգնելու: Նրա համար Եւրասիական միությունը ստեղծելու «գաղափարի» իրագործումը հավասարազոր է ռուսական կայսրության կամ ՍՍՀՄ-ի վերակագնմանը, որի ջատագովն ու անմնացորդ նվիրյալն է համարում իրեն: Իսկ Ուկրաինայում կատարվածը նա համարում է իր այդ «ռուսական երազանքի» փլուզում, որովհետեւ առանց Ուկրաինայի Եւրասիական միությունը ռուս-թյուրքական մի խեղճուկրակ հետամնաց կազմավորում կլինի: Ահա սա է Պուտինի գժվելու իրական պատճառը:
Երջանիկ Աբգարյան