ԲՀԿ-ՀԱԿ, ԲՀԿ-ՀԱԿ…Նաիրա Զոհրաբյան-Լևոն Զուրաբյան, Վարդան Օսկանյան-կրկին Լևոն Զուրաբյան…Հետո?...Չհոգնեցիք?...
Քանի տարի է բանակցում եք' սիրախաղեր տալիս, ամուսնանում եք' բաժանվում, համաձայնվում' բաժանվում...
Յուղ եք վառում հարգելիներս, չեք զգում որ արդեն ինչ-որ տհաճ հոտ է գալիս, նմանվում էժանագին սերիալի…Միանգամից իրար ԲԽԿ արեք պրծեք…
Հիմա էլ մարտի 1-ին ՀԱԿ-ի հետ, ՀԱԿ-ի կողքը, նույն հարթակին' գրկախառնված…Դուք չեք զգում, որ ձեր գործողությունները երկուստեք անտրամաբանական է, այն էլ հատկապես մարտի 1-ի հետ կապված: Հիշեք ՀԱԿ-ի մեղադրանքներն ուղղված ձեր կուսակցության ղեկավարին, հիշեք ձեր հակադարձ մեղադրանքները նրանց:
Անհասականալի քաղաքականություն, պարզամտություն հիշեցնող քայլեր…Այ մարդ զբաղվեք ձեր բիզնեսներով պրծեք էլի, դուք ուր, քաղաքականությունն ուր?...
Հա’, Օսկանյանին ներկայացվող մեղադրանքները մոռացա…Հավանաբար դուք էլ եք մոռացել?...
Ռոբերտ Մելքոնյան