Oxfam միջազգային միավորումը կազմել է աշխարհի 125 երկրների վարկանիշային աղյուսակ, ըստ որի որտեղ և որքանով լավ կարելի է սնվել:
Ցուցակը կազմված է ոչ միայն ըստ սննդի անվտանգության ու կալորիականության, այլև արժեքի, սննդարարության որակի, ապահով խմելու ջրի մատչելիության և սնվելու առողջ սովորույթների ցուցանիշների:
Առաջատար տասնյակում են՝ Շվեյցարիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իսպանիան, Ճապոնիան, ԱՄՆ-ն, Նոր Զելանդիան և Իսրայելը:
Սնվելու առումով ամենավատ երկրներ են ճանաչվել Եմենը, Մադագասկարը, Անգոլան, Եթովպիան և Չադը:
Ռուսաստանը 44-րդ տեղում է, իսկ տարածաշրջանում Հայաստանը 57-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 77-ն, Իրանը' 80-ն, Ադրբեջանը՝ 91-ը: Վրաստանը նշված չէ: