Այսօր ՀՀԿ Կենտրոն երիտասարդական թևի Գաղափարաքարոզչական հանձնաժողովով գնացել էինք Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան : Այնտեղ նկարահանումների ժամանակ (Սպարապետի 55ամյակին ընդառաջ հաղորդում էինք նկարում) իր զարմուհին պատմեց մեզ այդ մեքենայի ԻՐԱԿԱՆ պատմությունը : Իրականում այդ մեքենան Սպարապետը նվեր է ստացել Վարուժան Գնունուց ( նկարում սլաքով նշված անձը ) : Իսկ ահա մյուս նկարում Մերսեդեսի վրա փակցված է Գնունու նվերի հետ եկած նամակը Վազգեն Սարգսյանին : Սպարապետի զարմուհին նշեց որ շատ է ափսոսում որ սուտ լուրերը այն մասին թե այդ մեքենան Սիրիայի նախագահն է նվեր տվել-ստացել են մեծ արձագանք : Նկարահանումների ավարտից հետո խոսք տվեցի որ անպայման դրա մասին սոցցանցերում կտեղեկացնեմ մարդկանց :

Հ.Գ. Չնայած այն բանին որ Սպարապետը Սիրիրայի նախագահից չի ստացել այդ մեքենան,և չի վաճառել այն տանկեր գնելու համար,դրանից նրա հեղինակությունը չի պակասում : Կխնդրեմ տեղեկատվություն տարածելուց առաջ ճշտել դրա իրական լինելը :

 

Հայկ Դերզյան