Իրականում և' Ռուսաստանը և' Արևմուտքը գիտեին, թե ինչի կհանգեցնի Ուկրաինական հեղափոխական դրսևորումները: Բոլորն էլ գիտեին , որ դրա ճանապարհը Ուկրաինայի մասնատումն է լինելու: Որն անխուսափելի էր և է..........: Բայց բնականաբար Ուկրաինան այդ տեսքով ու հնարավորությամբ ոչ ոքի ձեռք չէր տալիս: Արդյունքում Ռուսաստանը վերցրեց կամ կվերցնի այն ինչ իրեն իրականում պետք էր (Հարավ արևելք ու Սև ծովի հարավային շրջաններ), Արևմուտքը կվերցնի այն ինչը այս պահին պետք կլինի իրեն:
Միշտ էսպեսա լինում, երբ փորձում էս ազգային հարցերդ խցկել Աշխարհի ուժային կենտրոնների բախման կիզակետ...:
Ով Ով մենք հայերս դա շատ լավ գիտենք. կուտ կտան, քեզ կոգևորեն, քեզնով իրենց հակառակորդին կպարտեցնեն, հետո էլ քեզ կհանեն վաճառքի(բնականաբար էն գնով, ինչ արժես' վերածված աշխարաքաղաքական կամ տնտեսական միավորի): Մեծագույն խաբկանք է երբ փոքր և չկազմակերպված համաշխարհային խաղացող իրենց զգացող պետությունները փորձում են մեծ տերությունների միջոցով իրենց հարցերը լուծել: Վկա մեր պատմությունը, մեր ցեղասպանությունը, հայրենազրկումը, մեր հիասթափությունները:
ՉԻ ԿԱՐԵԼԻ ՓՈՔՐ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՈՎ ՄԵԾ ԽԱՂԵՐ ԽԱՂԱԼՙ Ի ՎԵՐՋՈ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՍ ԶՈՀԱՍԵՂԱՆԻՆ ԵՎ............
Գևորգ Թադևոսյան