Երբ նայում ես Ուկրաինական իրադարձությունների «իտոգին» վարդագույն լավատեսությամբ չես լցվում նրա մոտ ապագայի նկատմամբ:Օլիգարխ նախագահ Յանուկովիչին փոխարինելու է գալիս փողի նկատմամբ ակնհայտորեն ոչ օրինական սեր տածող մի տիկին, որը իր անցած կենսագրությամբ ավելի ինտրիգան է հիշեցնում քան գաղափարական առաջնորդ :Այսինքն ոչ Լեհ Վալենսիա է, ոչ Վացլավ Հավել, ոչ էլ Իմամ Խոմեյնի:Ուկրաինական հանրության մեջ պատմականորեն ձևավորված բաժանարար գծերը նոր արյունով ներկվեցին:Կարասից դուրս եկած Ջինը ազատություն է տվել մարդկային ցածր բնազդներին և ինքնադատաստանը դարձել է հանրային ոչ արգահատելի նորմ :Էն «սքոչված» մաքսավորը դրա վառ օրինակներից մեկն է:Դա դեռ «անմեղ» սկիզբն է եթե հաշվի առնենք զենքի ապօրինի տարածումը և դրա կիրառման արդյունքի նկատմամբ այսօր այնտեղ տիրող պատրանքային վստահությունը:Տնտեսության վատթար վիճակի մասին էլ չասեմ:Ու հիմա էլ ոչ մի Եվրոմիություն էլ չեմ ասում Ռուսաստան այն չեն փրկի: Մի խոսքով թող Աստված պահի պահպանի Ուկրաինան երևացող ու չերևացող թշնամիներից:Եվ սպասենք նոր ներգաղթյալների Ուկրաինայի 600 000-ոց ժամանակավորապես կամ մշտապես բնակվող հայ համայքից:

 

Ապրես Զոհրաբյան