Արաբական Միացյալ Էմիրությունների իսլամի հարցերով գլխավոր վարչությունը ֆեթվա է հրապարակել, որով արգելվում է մուսուլմաններին՝ մասնակցել դեպի Մարս մոլորակ իրականացվող թռիչքներին:
Ընդ որում, նման կրոնական որոշումն ընդունվել է Mars One ծրագրի առնչությամբ, որը ենթադրում է միայն մեկ ուղղությամբ՝ անվերադարձ թռիչք դեպի Կարմիր մոլորակ:
Հավանաբար մեր մոլորակի ամենահարուստ երկրներից մեկում վախենում են, որ ճոխության մրցավազքը հաճախ կյանքի գերագույն նպատակ դարձրած ԱՄԷ-ի հազարավոր քաղաքացիների մոտ իսկական մրցակցություն կսկսվի նման արտասովոր ուղևորության համար:
Ի հավսատումն վերոնշյալի՝ պետք է նշել, որ շատ կարճատև ժամկետում, ասենք, արաբական մեկ այլ հարուստ միապետության՝ Սաուդյան Արաբիայի 477 քաղաքացիներ ևս դիմել են նման թռիչքի մասնակից դառնալու համար:
Արմեն Պետրոսյան