Այս կանաչ-կարմիր մեծ աշխարհի քո փոքրիկ անկյան աշնան արևը դարձար, բաց երկնքի տակ, լեռների ֆոնին կանաչ դաշտում ապրելու քո միամիտ կարոտը երգեցիր, մեր դարավոր վազքի հոգեվարքներն ու ծնունդները պեղեցիր սպիտակ թղթի առջև, ու խեղճի, արդարի, չարքաշի պատիվին սատար կանգնեցիր տիրոջ իրավունքով, աշխարհն իրենը պնդեց, դու' քոնը, կուլ չգնացիր նրա խաղերին, ասեցիր' "Ես ես եմ" ու նահանջեց թախիծն իր մոռացության մշուշով...

 

Մարինա Գևորգյան