Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է: Ինձ դեռ դպրոցական տարիներից բարկացրել է, որ իրեն ՙՙխեղճ՚՚ են ներկայացրել, ինչի հետևանքը նաև նրա խղճալի արձանն է Երևանում: Մինչդեռ նա ուժեղ տեսակ է, պարզապես պետք է դա տեսնել: Բավական է միայն կարդալ ՙՙՀոգևոր Հայաստան՚՚-ը...Դա հետո, իսկ հիմա սա վայելեք.

***************************
Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բա՜րձր, բա՜րձր,— հեռավոր ու մենավոր.
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոթ,
Դեռ խավար է այնտեղ՝ դաժան ու լռին։
Սակայն շուտով կատարներից հեռանիստ
Արևն այնտեղ հուր կըթափե և ոսկի,
Եվ կցնծան դաշտերը՝ լուռ ու հանգիստ,
Երկիրն անհուն կարոտ կյանքի և խոսքի։
Եվ դու կերգես, զարթնած աշխարհ, իմ առաջ,
Կարձագանքես իմ ողջույնին սիրառատ,
Կլսեմ ես դարձյալ աղմուկ ու շառաչ
Ու կսիրեմ հեքիաթային առօրյադ։
Լռություն է, մութ է այնտեղ, սակայն իմ
Սրտում արդեն արշալույս է՝ հարությո՜ւն.—
Ողջո՜ւյն ձեզ մութ ուղիներում երկրային,
Ւմ եղբայրնե՛ր, հեռուներում և բանտում…

 

Մարիամ Պետրոսյան