Համացանցում հաճախ եմ «հանդիպել» Լիլիթ Հովհաննիսյանին քննադատող գրառումների տակ նրա խելագարված երկրպագուների քոմենթային պատերազմներին, երբ Աստված մի արասցե, մեկը համարձակվի քննադատել Լիլիթին (առողջ քննադատություն), գործի են անցնում «ամբոխները խելագարված»՝ է՛լ դրան գտնել-սպանելու, է՛լ ողջ-ողջ այրելու կոչեր, է՛լ հայհոյանքեր, անպարկեշտ արտահայտություններով: Ով դու մահկանացու, ինչպե՞ս համարձակվեցիր մեր աստվածուհի Լիլիթին քննադատել: Դրա վրա էլ չեմ զարմանում...
Հետո, երբ բացվեց Լիլիթ Հովհաննիսյանի օնլայն խանութը, որտեղ նա վաճառում էր իր հագուստներն ու աքսեսուարները աստղաբաշխական գներով (չէ որ դրանց են դիպչել մեծն տիեզերք Լիլիթի ձեռքերը), մտածում էի՝ այդ որ մի խելագարը թելից հյուսված թևնոցը 30.000 դրամով կգնի: Պարզվեց՝ ես թերագնահատում էի նրա խելագար երկրպագուներին :)
Բայց ահա այս մեկնաբանությունները ամբողջովին ֆանտաստիկայի ժանրից են :) Երևի շուտով հետևենք ԱՄՆ-ի բնակիչների օրինակին և Լիլիթին էլ Բիբերի պես դեռահասների վրա վատ ազդեցություն ունենալու պետիցիա ստորագրենք :D
Խնդրեմ, կարդացեք այս քոմենթները, միայն ապշել կարելի է այսօրինակ սիրո դրսևորման վրա'