Համբերության բաժակս լցվել է:Ո՞ւմ բաժակի մեջ դեռ տեղ կա,ժողովուրդ ջան:Քաոսայի իրավիճակի մեջ ենք հայտնվել,
դուրս գալ չենք կարողանում:
Ինքնակոչները եկել,մեր տուն են մտել,ամեն ինչ թալանել,սեփականաշնորհել,վաճառել,ատկատել,օտարին են նվիրել,նստել են գլխներիս,ոտքները փռել դոշներիս,գազ ու լույս,տրանսպորտ ու ուսման վարձ,սնունդ ու հագուստ են թանկացնում...Իրենց կերած բողկերը լղոզելու համար Հայաստանը մաս-ճմաս ռսին ե տալիս«Հաղթանակ» զբոսայգին անհատի են նվիրում,Ծածկած շուկան Սիթի են սարքում...Հերթը հասել է ԵՌԱԲԼՈՒՐԸ ՊՂԾԵԼՈՒՆ:Լֆիկը մի մեծ տարածք է հարթեցնում,ասում են դղյակ է սարքելու:
Հիմա էլ աԽքատավարձերից կուտակային ֆոնդի համար հինգ տոկոս են պահում:Իմ խեղճ ժողովրդի՝ Համբոյի տունը կռիվ է ընկել:Աշխատողը չի ուզում ոչ քո կուտակայինը,ոչ քո տված թոշակը:
Երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած տանելու են:Լավ էլ անպատիժ տանելու փորձ ունեն:Հենց իրենց գրպանը մտնող եկամուտը պակասում է,ազգիս տգետ-դեբիլները հավաքվում,օրենք են բստրում.
Էլ ՀԴՄ-ներ,էլ նոր սերնդի ՀԴՄ-ներ, տեսախցիկներ, կարմիր գծեր, կայանատեղիներ, էլեկտրոնային ստորագրություն, էլեկտրոնային անձնագրեր,ծխախոտի,ոգելից խմիչքի ու այլ ըմպելիքների աքցիզներ...էլ չգիտեմ ինչ զահրու զիբիլներ,միայն թէ կարողանան ժողովրդի վերջին կոպեկին տեր դառնան էս ջեբկիրները:
Լավ,ինչպե՞ս անենք,որ միահամուռ ուժերով սրանց պոկենք մեր տան մեջ իրենց վեր ընկած աթոռներից,թղթով բռնենք լոշտակ ականջներից ու դուրս շպրտենք ՀԱՅՈՑ սահմաններից:Ասացինք,հայը համբերատար է,բայց այսքա՞ն...................................
Դարձել ենք խրոնիկական համբերատարներ:
Ո՞րտեղ է բուժման դեղատոմսը:
Ֆիալկա Հախինյան