Այսօր օրս սկսվեց լավ,ամենինչ նորմալ էր ընթանում:Դպրոցում արտասանեցի հորս նվիրված բանաստեղծությունը,արժանացա գովեստի'ուսուցիչների կողմից:Շատ ուրախ էի,որ ուսուցիչները ջերմ խոսքեր ասեցին ինձ:Ինձ թվում էր,որ իմ ամենաերջանիկ օրերից է:Բայց դասերի վերջում դպրոցի Մայոր Գրիգորյանի կողմից,ռազմագիտության առառկայի ժամանակ ենթարկվեցի ծեծի:Պատմեմ թե ինչպես է պատմությունը սկսվել:
Երկու շաբաթ առաջ,դասի ժամանակ,մայորը սկսեց անձնական վիրավորանքներ հասցնել ինձ:Ես պատասխանեցի շատ քաղաքակիրթ ձևով:Իսկ հետո խոսակցությունը հասավ Հայաստանի անկախությանը:Նա փորձում էր համոզել մեզ,որ մենք երբեք անկախ չենք եղել,չենք,ու չենք լինի,և լավ է որ այդպես է,քանի որ առանց Ռուսաստանի կյանք չենք կարող ունենալ,որ մեր ֆիդայինները,որ զոհվել են ապարդյուն է եղել,որ ռուսը մեր «պապան» է,մենք ստրուկ ենք,առանց Ռուսաստանի Հայաստան գոյություն ունենալ չի կարող:Ես իր ասածը առառկեցի:Նա ասեց որ հոգեկան խանգարումներ ունեմ,քանի որ կարծում եմ Հայստանը պետք անկախ լինի,և Ռուսաստանի լծի տակ չլինելով Հայաստանն ավելի լավ կլինի:Նա ինձ ասեց դու հիվանդ ես,ես քո հետ խոսելու բան չունեմ,իսկ ես ասեցի ավելի լավ է հիվանդ լինեմ,քան ձեր նման ստրուկ:Ասեցի ու հեռացա:Հաջորդ դասին'այսօր,հիմնը երգելու ժամանակ,բոլոր աշակերտները ծիծաղում էին,այդ թվում և ես:Ես էլ ունեմ զգացմունքներ,և ստացվեց որ չկարողացա տիրապետել և սկսեցի ծիծաղել:Մայորը ամենավերջին վիրավորանքները հասցրեց ինձ,ասելով որ ես ոչխարհ եմ,անարժան եմ և սրիկա,սպառնաց որ ոտքի տակ կառնի ինձ հիմնի ժամանակ ծիծաղելու համար,բայց ես չպատասխանեցի,մտածելով,որ սխալ եմ,չի կարելի հիմնի ժամանակ ծիծաղել:Անցավ:Մի քանի րոպե հետո կրկին վիրավորանքներ իմ հասցեին:Ես խնդրեցի չվիրավորել:Ասեց հիմա տանեմ սենյակում քեզ ծեծեմ թե գնանք տնօրենի մոտ:Ասեցի չէք կարա ծեծեք ինձ,ասեց գնում ենք տնօրենի մոտ:Ու գնացինք:Տնօրենը ժողովի էր,պետք է դասի վերջում գնաինք:Վերադարձանք դասարան:Կրկին վիրավորանքներ իմ հասցեին:Խնդրեցի,այնուհետև պահանջեցի,որ չվիրավորի:Երդվեցի,եթե արժանապատվությանս մեկ անգամ էլ կպնի,ես կխփեմ իրեն:Ու ինքը այդ իմանալով հանդերձ վիրավորեց ինձ:Մոտեցա,որ խփեմ հասկացա,որ չի կարելի խփել,փոխարենը ասեցի,որ էշի պես չի լսում ինձ:Մոտեցավ,ուժեղ հարված հասցրեց դոշիս:Ես ոտքով հարվածեցի նրան:Նա նույնպես ոտքով հարվածեց ինձ,ես էլ աթոռով հարվածեցի գլխին:Եթե չհարվածեի սպանելու էր ինձ:Հարվածեցի ու դուրս եկա դասարանից:Բոլոր աշակերտները շոկի մեջ էին:Իսկ հետո ասեցին ինձ,որ իմ դուրս գալուց հետո մայորը փորձել է վարկաբեկել ինձ,ասելով,որ ես հակահայկական ոգի եմ սերմանում:Վերադարձա տուն:
Հ.Գ.Այս գրառումը վաղը առավոտյան հանձնելու եմ տնօրենին:
Շահեն Հարությունյան