Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պահումների հետ կապված բավականին մեծ թվով մարդիկ աշխատանքային օրվա ավարտից հետո զանգահարում կամ ՖԲ հաղորդագրություններ են ուղարկում: Բոլորի հարցը միակն է՝ «Ձեր աշխատավարձից պահում արել ե՞ն»:
Ասեմ, որ դեռ աշխատավարձ չեմ ստացել և չգիտեմ պահում արվել է, թե ոչ, բայց հուսանք, որ ՍԴ-ի որոշումը կառավարության համար արժեք կունենա, և պահումներ չեն լինի:
Սիրելի ընկերներ, հիշեցնեմ, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն) գործողությունը մինչև քննության ավարտը ՍԴ-ի որոշմամբ ժամանակավորապես կասեցվել է:
Ամեն դեպքում, եթե եղել են պահումներ, դիմեք Դեմ եմ նախաձեռնությանը:
Արմեն Ասլյան