Լրագրող Կարմեն Դավթյանը նոր մանրամասներ է ներկայացրել սահմանին զոհված դիպուկահարի մասին.
Դիպուկահարից զոհված զինվորը Սիսիանից է, Ղարաբուլաղ է կոչվում իրենց թաղը: Չորս երեխաներից երկրորդ էր. երեք եղբայր, մեկ քույր են... կամ' էին:
Կարենին երեք ամիս էր մնում ծառայությունն ավարտեր, տուն գար:
Կրակել են ուղիղ ճակատին...
Համբուրում եմ իր խոցված ճակատը...
Մեր խաղաղության գինն էր այն...
Հ.Գ. Իսկ Ուորլիքը ասում է' զիվոր մեռավ... ոնց որ էլի:
Իսկ մեզ մոտ գարուն է գալիս կարծես...
Առավոտյան առաջին անգամ ծիտիկը երգում էր լվացքի պարանին նստած...
Ում մահն էր երգում' գարնան առաջին թռչունը, Ուորլիք, չգիտես արդյոք?..