Աշխարհում անմիտ խեղահեղություններ են կատարվում: Անգլիական թերթում հաղորդվել էր լռության համերգի մասին, որ մի անգամ տվել էր ոմն անհայտ դաշնակահար: Աղմկոտ գովազդն իր գործն արեց. համերգի օրը դահլիճը լեփ-լեցուն էր: Լռության վիրտուոզը նստում է դաշնամուրի առաջ ու նվագում է, բայց քանի որ լարերը հանված էին, ոչ մի ձայն չի հնչում: Դահլիճում մարդիկ իրար են նայում: Յուրաքանչյուրը սպասում է, թե ինչ է անելու հարևանը, և արդյունքում ողջ լսարանը նստում է շունչը պահած: Երկու ժամ տևած մեռելային լռությունից հետո համերգն ավարտվում է: Դաշնակահարը ոտքի է ելնում ու խոնարհվում է: Նրան ճանապարհում են բուռն ծափահարություններով: Հաջորդ օրը լռության վիրտուոզը հեռուստատեսությամբ պատմում է այդ պատմությունը և վերջում խոստովանում է. «Ես ուզում էի տեսնել, թե որքան հեռուն կարող էր գնալ մարդկային հիմարությունը: Նա անսահման է»:
ԱՆԴՐԵ ՄՈՐՈՒԱ
Հովիկ Չարխչյան