«Կռվելը հայրենիքի համար մարդու սրբազան պարտքն է», այսպիսի վճիռ էր կայացրել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Վարդան Ստեփանյանն ու մեկնել Արցախ։
«Մայր, քո մահն անգամ ինձ հետ չի պահի, քեզանից թանկ՝ իմ պապերի երկիրն է՝ Արցախը» ասել ու մեկնել Ղարաբաղ՝ մասնակցել մի շարք բնակավայրերի ազատագրմանը։ Իր քաջակորովությամբ, համարձակությամբ շարժել էր ոսոխի նախանձը, ահա թե ինչու նրա գլխի համար ազերի բարձրաստիճան սպաները մեծ գլխագին էին խոստանում։
Դուշման, այդպես են նրան անվանել ադրբեջանցիները, և այն որպես մականուն մնաց մարտական ընկերների շուրթերին։
Զոհվել է 1992թ. հուլիսի 3-ին՝ Մարտունու շրջանի Մյուրիշենում։