Դարձյալ պետք է գրեմ իմ եւ պատգամավոր Վահան Կարապետյանի մեկամսյա վաղեմության վիճաբանության մասին:

Այդ մասին գրելը տհաճ է, բայց հարկադրված եմ, որովհետեւ մասնավոր զրույցներում այնքան շահարկում, իրական կամ անիրական վարկած եմ լսել, որ այլեւս ճշմարտությունը քողարկել չեմ ուզում:
Եվ այսպես, դեկտեմբերի 14-ին, Վահանն իսկապես ինձ հարվածել է՝ տարօրինակ ձեւով մի քանի տարվա վաղեմության մի իրադարձություն հիշելով: Սա տեղի է ունեցել՝ անկախ այն հանգամանքից, որ ես ու Վահանն իսկապես տարիներ շարունակ իրար ճանաչել ենք:
Այդ հարվածի հետեւանքով՝ ես ստացել եմ մարմնական լուրջ վնասվածք(նկարներում տեսանելի է), ցայսօր ունեմ լուրջ ցավեր աչքիս շրջանում, հետեւաբար՝ բուժօգնության անհրաժեշտություն:
Խնդրի շուրջ ավելորդ աղմուկ չեմ բարձրացրել, որովհետեւ չեմ ուզեցել դառնալ տարբեր խմբավորումների հարաբերությունների օբյեկտ, հակաբհկական քարոզչության առիթ:
Փոխարենը ես՝ տուժողս խոսեմ, այլոք են ակտիվացել, ասում են, թե իբրեւ թե ինձ ԲՀԿ պատգամավորի դեմ են հանում, հրահրում Սամվել Ալեքսանյանը կամ Տիգրան Սարգսյանը:
Բացարձակ անհեթեթություն:
Ի?չն կապ ունեն այս անուններն այն հանգամանքի հետ, որ Վահանն ինձ հարվածել է, թե? Վահանին էլ են նրանք դրդել, որպեսզի հետո ԲՀԿ-ի դեմ կամպանիա իրականացնեն:
Մալաթիայի բաժնում Վահանի դեմ չեմ բողոքել, ՀՔԾ-ում(գործը ՀՔԾ է հասել ոչ թե իմ բողոքի պատճառով, այլ նրա համար, որ վիճաբանության կողմերից մեկը պաշտոնյա է) ընդամենն ասել եմ, որ Վահանը պետք է հատուցի իմ առողջության վերականգնման հետ կապված ծախսերը, մամուլում այս թեման չեմ շոշափել:
Որտե?ղ երեւաց, որ ես թեմա եմ շահարկել կամ՝ կատարել եմ վարչապետի ու գործարարի պատվերը:
Թեմայի շուրջ խոսել եմ ԲՀԿ մի քանի անդամի հետ:
Նրանք ընդունում են, որ լուծում պահանջող խնդիր կա, սակայն կամ չեն գտնում ԱՄՆ-ում գտնվող Կարապետյանին կամ փորձում են պարզել, թե արդյո?ք այս պատմության հետեւում մարդ կա կանգնած:
Զուր են կասկածամիտների ջանքերը. այս իրադարձության խորքերում քաղաքական ենթատեքստ չկա:
Ցավում եմ նաեւ Վահանի համար. որպես մարդ՝ նա լավ տեսակ է, բայց անցած երկու տարիներին այդպես էլ չդարձավ պատգամավոր, քաղաքական գործիչ՝ մնալով թաղի տղու, <Չերիի Վահանի> մակարդակի՝ հարցերը բռունցքներով լուծելու մենթալիտետով:
Հենց այս մենթալիտետն է տեղի ունեցածի հիմնական պատճառը, առիթը, որ հարցը մնա իրավական հարթության մեջ:
Շահարկումներից խուսափելու համար ասեմ՝ ՀՔԾ-ում էլ Վահանի դեմ չեմ բողոքելու՝ չնայած այն հանգամանքին, որ դրա հիմքերն ունեմ:
Բայց շարունակ պնդելու եմ, որ Վահանն իմ առողջությանը հասցրել է վնաս եւ փոխհատուցման խնդիր ունի:
Բարձր կարծիքի եմ Գագիկ Ծառուկյանի մասին: Թերեւս իմ համեստ լռությունն ոմանց առիթ տվեց՝ իրենց <իրականությունը> մատուցել պարոն Ծառուկյանին: Հակառակ դեպքում՝ ԲՀԿ նախագահը, հազիվ թե. հանդուրժեր այս վիճակը...

 

Սուրեն Սուրենյանց. ֆեյսբուք