Երեկ վարչապետի օգնական Միհրանը բավականին վիճահարույց ու ոչ կոռեկտ արտահայտություն էր արել' կապված այն բանի հետ, որ Գլենդել փախած հայերը իրավունք չունեն քիթները խոթելու Հայաստանի ներքաղաքական հարցերի մեջ, որովհետև զրկել են իրենց այդ իրավունքից' լքելով երկիրը:
Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ դա, իհարկե, անհեթեթ դիրքորոշում է, ու Հայաստանի ներքաղաքական կյանքի մեջ քիթ խոթելու իրավունք ունի ցանկացած ոք, ով սրտացավ է իր երկրի համար ու սիրում է այն: Մի կողմ դնենք նաև այն հանգամանքը, որ Գլենդելի հայ համայնքը ահագին մեծացել է նաև շնորհիվ այն ներքին քաղաքականության, որ վարել է Միհրան Հակոբյանի շեֆ Տիգրան Սարգսյանը, որովհետև երկու դեպքում էլ ակնհայտ փաստերի հետ գործ ունենք:
Ինձ դուր չեկավ, սակայն, մի երևույթ, որ նկատեցի մեկնաբանություններում: Տասնյակ ամերիկահայեր վրդովված գրել էին հետևյալ միտքը. դե որ տենց ա, էլ չգաք մեզանից փող ուզեք, էլ փող չենք տա հանգանակությունների ժամանակ: Այ յուրաքանչյուր նման միտք արտահայտողի հասցեին կարող եմ ասել նույնը, ինչ ասել է Միհրան Հակոբյանը. եթե ձեր արշինը քնձռոտ Համահայկական հիմնադրամին տարեկան մի 100-200 դոլար փող տալն ա, ու դրանով դուք համարում եք, որ մեծ ադալժենի եք անում ՀՀ-ին ու առավել ևս հայաստանաբնակ հայերին, դուք, իրոք, իրավունք չունեք խառնվելու Հայաստանի գործերին:
Ասեմ ավելին, ցանկացած ՀՀ քաղաքացի, ով ապրում է Հայաստանում ու ունի 100.000 դրամ գրանցված աշխատավարձ, ձեզանից ավելի շատ գումար է տալիս երկրին' հարկերի ու տուրքերի տեսքով, նենց որ մի երևակայեք ձեզ մեցենատներ, իսկ մեզ' մուրացկաններ:
Հայաստանը սիրելու համար Հայաստանի պասպորտ ու գրանցում պետք չի, բայց Հայաստանը սիրել-չսիրելը չպետք է բերվի ու հասցվի հեռուստամարաթոնին մի երկու կոպեկ հանգանակելուն:
Կից նյութն' այստեղ