- Ձեզ ոչինչ չի՞ զարմացնում: Լավ, եկեք պատկերացնենք այսպիսի մի դեպք: Կեսգիշեր է, իսկ հորիզոնում հայտնվում է փայլքը' ազդարարելով լուսաբացը: Դուք լարված դիտում եք և հանկարծ տեսնում եք, որ արևն է ծագում: Կեսգիշերին: Ձեզ այդ բանը չի՞ զարմացնի:
- Ոչ,- պատասխանեցի ես,- դա ինձ ամենևին զարմանք չէր պատճառի:
Բարսելոնցի ժամագործը բացականչեց.


- Իսկ ահա ես կզարմանայի: Ընդ որում այն աստիճան, որ կորոշեի, թե խելքս գցել եմ:
Եվ այդ ժամանակ Սալվադոր Դալին նրան ի պատասխան արտասանեց այն արձանագրային դարձվածքներից մեկը, որի գաղտնիքը միայն իրեն է հայտնի:
- Իսկ ես, ճիշտ հակառակը, կմտածեի, որ արևն է խելքը գցել:

 

 

ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ
«Հանճարի օրագիրը»