Այսօրվա դեպքը , որոնք տեղի են ունեցել ԲՈՒՀ-ում լրագրողների նկատմամբ անընդունելի են: Նախ Ռեկտորը պետք է սաստի սեփական ուսանողներին ու բառերի չափավորման մեթոդներ մշակի: Հայհոյել, որտեղ կան ապագա մայրեր չի կարելի: Սակայն ինսայդ տեղեկության համաձայն լրագրողների կողմից ևս եղել է հրահրումների փորձ: Այնուամենայնիվ, երբ լրագրողի աշխատանքը խոչընդոտվում է նրա գործողությունների իռացիոնալությունը քննադատելը անիմաստ է, որովհետև ամեն պարագայում նրանք արդեն ճիշտ են:
Ով ով ուզում է պաշտպանի ու սովորի կապ չունի, պետք չէ խանգարել նրան, որովհետև այդ պահին նա ՀՀ քաղաքացի է, ով մեծ հաշվով ուսանող է: Այս լոգիկայով ռեկտորը նույնպես պետք է շարժվեր և թողներ, որ լրագրողները լուսաբանեն: Լրագրողների հիմնական սխալն այն էր, որ նրանք գնացել էին ու փորձում էին լուսաբանել Տարոն Մարգարյան քաղաքապետի պաշտպանությունը, պետք էր գնալ և փորձել լուսաբանել Տարոն Մարգարյան ՀՀ քաղաքացու պաշտպանությունը և հղում անել այդ փաստին: Իսկ ինչ վերաբերվում է սենսացիոն նյութին, լրագրողներն այնուամենայնիվ ռեկտորի և ԲՈՒՀ-ի ոչ ճիշտ քայլերի պատճառով ունեցան:
Հ.Գ. Ռեկտորը և Ուս Խորհուրդի անդամները գոնե պետք է իմանան ԲՈՒՀ-ի ներքին կանոնադրությունը և եթե մի բան չեն թույլատրում, հստակ հղում անեն իրենց կանոնադրության տվյալ կետին: Ոչ թե վերացական պատասխաններով փորձի հարթել իրավիճակը:
Էդգար Խաչատրյան