Կանդական փոստում գտնվող Սանտա Կլաուսի գրասենյակի էլֆերը'բարի ոգիները, աշխատում են առանց դադարի' պատասխանելով ողջ աշխարհի երեխաների հազարավոր նամակներին, գրում է «Le Journal de Montréal»-ը:
Ըստ էլֆերի' Կանադայի փոստի գրասենյակը ողջ աշխարհում հայտնի է որպես Սանտա Կլաուսի իրական հասցե: «Սանտա Կլաուսը պատասխանում է 30 լեզուներով, այդ թվում' ճապոներեն, հայերեն եւ անգամ բրայլյան տառերով»,- ասել է ծրագրի ղեկավար Բարբարա Պանետոնը: Ամեն տարի ավելի քան մեկ միլիոն երեխա է նամակ գրում Սանտա Կլաուսին: