Այսօր, աշխատանքից տուն վերադառնալիս, անցնում էի Զորավար Անդրանիկի արձանի առջևից: Ճանապարհի կողքին մի քանի 14-15 տարեկան պատանիներ են կանգնած, որտեղից լսում եմ ինչ որ մեկի ձայնը.' «Արա՛, հորս արև, Պարույր Հայրիկյան լինեմ, թե սուտ եմ ասում ... »:
Ակամա հիշեցի տարիներ առաջ Հայրիկյանի արտահայտությունները' Զորավար Անդրանիկի մասին: Նայեցի արձանի դեմքին: Ինձ թվաց, որ հեգնական քմծիծաղ նկատեցի այնտեղ ...