ՀՀ Նախագահների և Նախագահի թեկնածուների նախագահական աստղագուշակ՝ փետրվարի 18-ի համար.

1. Լևոն Տեր-Պետրոյսան – կենդանակերպը՝ Հրաժեշտ զենքին, մանտրան՝ "մահ կամ ազատություն" (հայերեն, դանդաղ, լատիներենի հստակ ակցենտով)

2. Ռոբերտ Քոչարյան – կենդանակերպը՝ Կարլսոն-տերմինատոր, մանտրան՝ "он улетел но обещал вернутсья" (ռուսերեն, թեք խորհրդավոր ժպիտով) և "I'll be back" (անգլերեն, թարգմանչի օգնությամբ)

3. Սերժ Սարգսյան – կենդանակերպը՝ Ճանապարհորդ գորտ, մանտրան՝ "это - я!я!я!" (ռուսերեն, ապահով ժպիտը շուրթերին), "Я - Гарегин Нжде!" (տոժե ռուսերեն. խրոխտ, գլխից բռնելով)

4. Հրանտ Բագրատյան – կենդանակերպը՝ մեգալոզավր, մանտրան՝ "Далеко, далеко на лугу пасутся ко..." (ռուսերեն, կիթառի ակորդի ներքո)

5. Րաֆի Հովհաննիսյան – կենդանակերպը՝ շելկունչիկ, մանտրան՝ "Բարև, ես եմ..." (հայերեն, դասական ուղղագրությամբ)

6. Պարույր Հայրիկյան – կենդանակերպը՝ չսպանված աղավնին, մանտրան՝ "я от дедушки ушел, я от бабушки ушел" (ռուսերեն, երգեցիկ ու մազապուրծ)

7. Արամ Հարությունյան – կենդանակերպը՝ օլվեյզ կոկա-կոլա, մանտրան՝ "Պարույր" (հայերեն, աննշան կռռոցով)

8. Արման Մելիքյան - կենդանակերպը՝ արտակարգ և լիազոր դեսպան, մանտրան՝ "դառը կորիզ" (հայերեն՝ արցախյան ձեռքբերովի ակցենտով)

9. Վարդան Սեդրակյան – կենդանակերպը՝ անկուսակցական քուռկիկ ջալալի, մանտրան "Աստծուն հավատա, բայց աչքերդ թաց պահիր" (հայերեն, թեթևակի խրխնջոցախառը)

10. Անդրիաս Ղուկասյան – կենդանակերպը՝ այծի պանիր, մանտրան՝ "մանուկները գոռում-գոչում, լալիս էին աղեկեզ" (հայերեն, ռուսական ակցենտով, աղեկեզ, հոտավետ)

Կից նյութն՝ այստեղ: