Եթե որոշ մարդիկ փորձում են արջի ծառայություններ մատուցել, ենթարկվում են վարչական տույժի
Ինչու են դպրոցականներն ու ուսանողները մասնակցում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հանրահավաքներին ու հավաքներին:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ-ում պատասխանելով լրագրողների այս հարցին՝ նշեց, որ Սերժ Սարգսյանը նման գործելաոճի կարիք չունի և եթե որոշ մարդիկ փորձում են արջի ծառայություններ մատուցել, ապա այդ մարդիկ ենթարկվում են վարչական տույժի:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավին դասաժամերի ընթացքում մասնակցելու համար Սյունքի մարզի Ագարակ գյուղի տնօրենը վարչական տույժի էր ենթարկվել, իսկ երկրորդ դեպքը գրանցվել էր երեկ՝ Արարատի մարզում, որի առթիվ նախարարը նամակով դիմելու է մարզպետին՝ առաջարկելով պատժել մարզպետարանի ենթակայության տակ գտնվող այն ուսումնական հաստատությունների տնօրեններին, որոնք խաթարել են կրթական գործընթացը:
Անդրադառնալով քարոզարշավին' ուսանողների մասնակցությանը, Արմեն Աշոտյանը նշեց. «Իրենք ազատ են իրենց քաղաքական կողմնորոշման մեջ և եթե որոշ մարդկանց դուր չի գալիս, որ ուսանողները համակրում են ՀՀԿ-ին, դա առիթ չի տալիս ընդդիմախոսներին քննադատելու ուսանողների քաղաքական կողմնորոշումը»:
Կից նյութն՝ այստեղ: