Այս նամակի հեղինակը մեր սահմանամերձ գյուղերից մեկից մի բալիկ է …ամեն մի բառը կարդալիս, աչքիս առաջ են գալիս մեր սահմանապահ հրաշք բալիկները' լուսավոր ու կրակոտ աչուկներով փոքրիկ հերոսները,….երբ նամակը ստացանք, մի խումբ տավուշեցիներով որոշեցինք հնարավորինս ամեն ինչ անել, որ պստոներին մի փոքրիկ ժպիտ ու ամանորյա հրաշք պարգևենք: Ստեղծեցինք նախաձեռնող խումբ, այժմ փորձում ենք դրամահավաք կազմակերպել: Սա ոչ թե օգնություն է, այլ մի փոքրիկ ուշադրություն… գրում եմ նաև հաշվեհամարը' ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ. ԱՐՓԻՆԵ ՄԱՃԿԱԼՅԱՆ 1930041917580100
Իմ տավուշեցի ընկերներ, եթե դեռ չեք միացել, միացեք' ժպիտ պարգևենք մեր փոքրիկներին…
«Բարև սիրելի Ձմեռ Պապ: Այս նամակը գրում եմ մեր երկրի հեռավոր սահմանամերձ մի փոքրիկ գյուղից, գրում եմ հավատի գրչով: Ճանապարհին գուցե տողերս պատվեն սառույցով, կամ հակառակորդի կրակոցների պատճառով միգուցէ տեղ չհասնի այն, սակայն, եթե կարդում ես նամակս, ուրեմն արևը չի հալեցրել այն, և ես ուրախ եմ,որ ցանկություններս հասան Քեզ՝իմ սիրելի Ձմեռ Պապիկ ջան...Ո՛վ Ձմեռ Պապիկ,
Իմ մանուկ օրերի սպասված մեծ երազանք,
Ես հավատում եմ քո գոյությանն ու հզորությանը:
Ես հավատում եմ որ դու ունակ ես գեղեցկացնելու արար աշխարհը:
Ես հավատում եմ քեզ...
Ո՛վ Ձմեռ Պապիկ, խնդրում եմ, որ ինչպես միշտ քեզ հետ բերես շատ խաղալիքներ աշխարհի բոլոր մանուկներին:
Այն մանուկներին, որ մանկական ձեռքերով խաղալիք են սարքում ավազի կոշտ հատիկներից, և խաղում այնքան, որ հողի սրտից բույսեր են ծլում:
Այն մանուկներին,որ երբևէ իրենց ձեռքերին տիկնիկ չտեսած, խաղալիքի փոխարեն զենք են կրում, խաղալու փոխարեն՝ կռվի դաշտ վազում... Սիրելի Ձմեռ Պապ,ուզում եմ, որ այս տարի և այլևս մեր սահմաններում չհնչեն կրակոցներ, և մենք ապրենք ուրախ և անհոգ մեր մանկության ջերմ օրերը»