Սենց էլ բան կլինի: Էլի խայտառակվեցինք ալամ աշխարհով: Հիմա բոլորը կասեն այս հայերը գժռել են, աննպատակ մահափորձ են անում: Հենց նենց, ոչ մի բանի համար կրակեցին խեղճ սիմվոլի վրա: Անհետևանք ու աննպատակ: Տեսնես գոնե վիրաբույժին մի քանի կոպեկ տվեցի՞ն, թե նա էլ բեմուրազ եղավ: Հիմա հանգիստ կշարունակեն ընտրարշավը, կարծես թե ոչ մի բան տեղի չի ունեցել: Ոչ տեսել ենք, ոչ լսել, ոչ էլ կրակել ենք: Նետ, չէ, նոու, նիխտ: Մոռացեք անցնի գնա: