Եթե, հայ-թուրքական ճանապարհային քարտեզի փաստաթուղթը, իրոք, գոյություն ունի՝ անկախ նրանից, թե որտեղ է այն կազմվել, եւ ինչպիսի նպատակներ է հետապնդում, ակնհայտ է, որ այդ ծրագիրը : Դա Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականության եւ «ֆուտբոլային» ձախողված դիվանագիտության հերթական էտապն է:
Փաստաթուղթը՝ իր ընդհանուր բովանդակության մեջ, ձեռնտու է Ռուսաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայաստանին: Ռուսաստանը խորացնում է իր ներկայությունը տարածաշրջանում, Թուրքիան միայն բարոյապես է ճանաչում Ցեղասպանությունը՝ առանց նյութական հետեւանքների, փոխարենը բարձրացնում է միջազգային հեղինակությունը եւ կշիռ ձեռք բերում Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման գործընթացում, Ադրբեջանը, առանց որեւէ ջանքի, ստանում է երկու շրջան: Իսկ Հայաստանը՝ ոչինչ, կամ էլ հերթական «բարոյական հաղթանակը»: