Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին: Վերջինս չի բացառում, որ կարող է գնալ Կիև ու աջակցություն հայտնել ցուցարարներին: Հանրահայտ ու տխրահռչակ «Մուսավաթ» կուսակցությունը կառույցի խոփնախագահ Մեհման Ջավադօղլուի միջոցով նույնպես իր աջակցությունն է հայտնել ուկրաինացիներին: Ջավադօղլուն, սակայն, ասել է, որ կուսակցության նախագահ Իսա Գամբարը չի նախատեսում մեկնել Կիև: Իսկ Ազգային ժողովրդավարական կուսակցության (նույն ինքը Բոզգուրդ՝ գորշ գայլեր) ղեկավար Իսքյանդար Համիդովը պատրաստվում է մեկնել Կիև ու միանալ ցուցարարներին:


Ու սրանից հետո դեռ խոսում են Ուկրաինայի սուվերենության մասին: Էլ երկիր չմնաց, որի բարձրաստիճան, կամ իրենից ոչինչ չներկայացնող չինովնիկներ ու գործիչներ չգնան մայդան ու ելույթներ չունենան կամ չաջակցեն: Մնում էին ադրբեջանիցները, ահավասիք՝ նրանք էլ են պատրաստ: