Հարսանեկան օրը բազմաթիվ սիրահարների կյանքում ամենաերջանիկ օրն է: Այդ օրվա ամենառոմանտիկ ավարտն առաջին ամուսնական գիշերն է:

Մեծ Բրիտանիայում անցկացված նոր հարցման համաձայն՝ նորապսակների մեծ մասի համար հարսանեկան երեկույթից հետո սեքսն անիրական եւ անհասանելի է, գրում է Bagnet.org-ը՝ վկայակոչելով Daily Mail-ին:

Հարցմանը մասնակցել է 2 138 զույգ, որոնք ամուսնացել էին վերջին երեք տարիներին: Արդյունքները ցույց են տվել, որ պատասխանողների 52%-ը սեքսով չի զբաղվել առաջին ամուսնական գիշերը:

Ընդ որում, զույգերը մատնանշել են ամուսնական պարտքը չկատարելու զանազան պատճառներ: Ահա դրանցից ամենահիմնականները.

1. Փեսան խիստ հարբած էր (24 %)

2. Հարսը շատ հոգնած էր եւ քնել էր (16 %)

3. Հարսը խիստ հարբած էր (13 %)

4. Պետք էր հետեւել սեփական երեխաներին (11 %)

5. Վիճել էին հենց հարսանեկան երեկույթի ժամանակ (9 %):

6. Պետք էր մեկնել հարսանեկան ճամփորդության (9 %)

7. Ամբողջ գիշեր տոնել են հյուրերի հետ (7 %)

8. Փեսան շատ էր հոգնել եւ քնել էր (4 %)

9. Նորապսակներից ոչ մեկը չի ցանկացել սեքսով զբաղվել (4 %)

News.am