Նախ այդ այցին նախորդող օրերին և այցից հետո ադրբեջանական պաշտոնական շրջանակները հանկարծ հանդես եկան հայտարարություններով, որտեղ նշում էին, որ վերջին շրջանում հայկական կողմը աննախադեպ կառուցողականություն է հանդես բերում բանակցություններում և սայլը տեղից շարժվելու նախանշաններ է ցույց տալիս... Եթե մի կողմ դնենք բուն հայտարարությունների դեկլարատիվ ու էմոցիոնալ մասերը, ապա պարզ է դառնոււմ, որ ադրբեջանական կողմը Ռուզինսկու հայտնի հայտարարությունից և Պուտինի' Հայաստան այցից հետո միանշանակ կորցրեց խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու վերջին հույսը... Բացի ռուսական կողմը ևս մեկ անգամ հաստատեց Հարավային Կովկասում իր կենսական շահերի առկայությունը' քաղաքական ճնշման ենթարկելով հատկապես թուրքական և արևմտյան ազդեցությունների նկրտումներին տարածաշրջանում...