Այսօր անեկդոտիկ դեպք պատահեց մեր կազմակերպության տնօրենի հետ: Կեսօրին նա մամուլի ասուլիսին ներկայացրել էր 2013թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվը: Դա Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային շարժման քարտուղարության կողմից ամեն տարի հաշվարկվող և հրապարակվող տվյալ է, որը մշակվում է մի շարք ուսումնասիրությունների հիման վրա: Ասուլիսից հետո բանախոսին զանգահարում են լրատվական մի կայքից, և ասում, որ այսօր ինչ-որ թիվ, համաթիվ է հրապարակվել, և խնդրում են իր մեկնաբանությունները: Որպես նախկին լրագրող եմ ասում՝ հայեր, մի քիչ ավելի պրոֆեսիոնալ եղեք, խնդրում եմ…