Ինչ-ինչ, բայց այն փաստը, որ Սերժը կարողանում ա լավ հանդես գալ միջազգային բարձր հարթակներից՝ փաստ ա: Այնքան լավ, որ միանգամայն վստահորեն կարող եմ ասել, որ առնվազն այդ պահերին ես գտնում եմ, որ մենք լավ արտքարին քաղաքականություն ենք վարում:
Եվ այսպես, այսօր Սերժը ելույթ ունեցավ Վիլնյուսի գագաթնաժողովում: Ելույթը լակոնիկ էր ու հակիրճ, բայց պետք է ասեմ, որ բավականին խորն էր: Մի քանի րոպեանոց իր ելույթում Սերժը 3 կարևորագույն թեմաներ ակնարկեց.
1. Ելույթի սկզբում, Սերժն անդրադարձավ Արևելյան գործընկերություն ծրագրին ու դրա հետևանքներին հայաստանում՝ խոսելով տարբեր ու խորը բարեեփոխումենրի մասին: Ընդհանուր, նա շատ ջերմորեն արտահայտվեց ծրագրի մասին, ինչպես նաև հաստատակամություն հայտնեց շարունակել բարեփոխումները և սերտորեն համագործակցել Եվրոպայի հետ: Հասկանալի լեզվով ասած, ՍՍերժն ասեց ևորոպացիներին, որ քանի որ մենք ստիպված էինք ընտրել «կամ-կամ» սկզբունքով, մենք ընտրեցինք, բայց դա չի նշանակում, որ ուզում ենք մեկուսանանք ձեզանից ու համագործակցության եզրեր չեն մնացել:
2. Երկրորդ մեսիջը ուղղված էր Թուրքիային ու ԵՄ-ին: Տողատակերով կշտամբունք է նկատվում՝ ուղղված Եվրոպային, որ Եվրոպացիները այդպես էլ չնպաստեցին նրան, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, ինչպես նաև մատը մատներին չխփեցին մեծ հաշվով, որպեսզի իրենց հետ վաղուց ասոցացված Թուրքիան վերացնի ապորինի բլոկադան՝ Հայաստանի հանդեպ: Այս թեզ վերջում Սերժը բաց տեքստով հայատարարեց, որ Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպական երկրները ավելի հետևողականորեն կնպաստեն, որպեսզ լուծվեն այս երկու գերխնդիրները:
3. Դե իսկ երրորդ մեսիջը վերաբերում էր Ադրբեջանին ու Արցախյան հակամարտությանը: Այստեղ ևս Սերժը զուսպ էր, բայց տողատակերում կարդացվում էր «հաղթողի հռետորաբանություն»: Անդրադառնալով Ալիևի հետ վերջերս կայացած հանդիպմանը, Սերժը նշեց մասնավորապես, որ խաղաղության հասնելու համար, նախ պետք է ժողովուրդներին պատրաստել դրան, իսկ դրա համար պետք է ավելի զուսպ լինել հռետորիկայի մեջ ու իջեցնել լարվածությունը սահամանին: Այս ասելուց անմիջապես հետո, Սերժը նշեց, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն հենց դա էլ արել են ու անում են՝ անուղղակիորեն մատնացույց անելով Ադրբեջանին, որպես մեղավոր կողմ:
Ամփոփելով, կարելի է փաստել, որ այո, Հայաստանը ոչ մի բան չստորագրեց այս գագաթնաժողովում, բայց չի կարելի ասել, որ զիջեց իր արտաքին քաղաքական դիրքերը, ես անգամ կասեի, որ ճիշտ հակառակը, որովհետև առկա իրականության պայմաններում սա միակ բալանսավորված տարբերակն էր: