Այսօր Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Պարույր Հայրիկյանի մահափորձի կազմակերպման մեջ դատապարտված Վարդան Սեդրակյանի դատավճիռը։
Տասնչորս տարվա ազատազրկման դատապարտված Սեդրակյանը դարձյալ պնդել է, ոի ինքն է լինելու հանրապետության չորրորդ նախագահը։ Շատերը կասեն, թե Վարդանը հումորի մեծ պաշար ունի, կամ էլ կպնդեն, որ նա գիժ է։
Ես էլ ասում եմ, որ Վարդանն ոչ կատակ է անում և ոչ էլ՝ գիժ է։
Նրա հայտարարության պատճառը՝ քաղաքական դաշտի ամայացումն է, որի պայմաններում՝ նախագահ դանալու մասին պնդում կարող է անել անգամ ՀՀՇ–ի Գևորիկը։