Արդեն որերորդ անգամն է ուզում եմ անդրադառնալ այս կայքի գրած «հնչեղ» հոդվածներին, սակայն միշտ էլ մտածում եմ, որ պետք չէ ժամանակ ծախսել և ռեյթինգ հավաքելու հնարավորություն տալ… Բայց այս անգամ ստիպված եմ… Հեղինակի «գերազանց» տեքստը և, մեղմ ասած, «բարձր» ինտելեկտը ինձ պարզապես ապշեցրին…

 


Այս հոդվածը ներկայացնող բլոգի մի մասում գրված է.

ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԿԵՐՆԵՐ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼԻՍ ԼԻՆԵԼ ՄԱՔՍԻՄԱԼ ԿՈՌԵԿՏ և ԽՈՒՍԱՓԵԼ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅԼԱՊԵՍ ՁԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԵՌԱՑՎԵՆ ԿԱՅՔԻՑ:

Սա վերաբերվում է մեկնաբանություններին, իսկ հոդվածը, որտեղ վերևից ներքև վիրավորա՞նք է:
Ուզում ես շուռ գալ ու ասել՝ ԱՅ ՏԶՐՈՒԿ, ԳՈՂԻ ՆՄԱՆ ԵԿԱՐ ՈՒ ԳՆԱՑԻ՞Ր:
Ես ինքս էլ երեկ մասնակցում էի այդ միջոցառմանը: Հրավիրված էի: Աշխատում եմ որպես բրենդ-մենեջեր: Աշխատավարձս՝ 130 000 դրամ: Ես մասնակցել եմ այդ միջոցառմանը: Գնացել էի 22 000 դրամանոց զգեստով, սովորական դիմահարդարմամբ, առանց բոտեքսի ու լավ է, որ քեզ պես տզրուկ կողքիս չկար, քանի որ ամեն քայլափոխի կմտածեիր, թե բնության կողմից տրված հաստ շուրթերս դրա արդյունքն են:
Այս հոդվածը գրելուց առաջ մի պահ անգամ մտածել ես, որ մինչ դու տանը նստած թեյ ես խմում, կամ սրճարանում ասենք գարեջուր ընկերներիդ հետ՝ մեկ ուրիշը սոված փորով քո՞ւն է մտնում: Մտածել ես, որ մինչև դու, ասենք Ռոսիա տոնավաճառից կոշիկ ես գնում, մեկ ուրիշինը վաղուց ծակված է և երազում է դրա մասին… Վատից վատն էլ կա չէ, վատ ապրողից ավելի վատ ապրող…

 

 


Միջոցառմանը, այ՛, ներկա էի ու չէի գնացել որպես էլիտայի ներկայացուցիչ: Շատերն ինձ դուր եկան, շատերը՝ ոչ: Ես չէ, որ պիտի դատեմ:

 


Մեկնաբանություններ գրողներից շատերն էլ վերջն են: Ասենք, որ դուք ծնունդ, կնունք կամ հարսանիք եք անում, չեք մտածո՞ւմ, որ ոմանք հացի խնդիր ունեն: Որ դուք գնում եք ձեզ շոր առնելու, կարևոր չի որտեղից, չեք մտածո՞ւմ, որ դրանով կարելի էր 20 կգ կարտոֆիլ առնել ու տալ կարտոֆիլ չունեցողներին: Դուք չունեք մեքենա՝ Ձեր գրպանին համապատասխան իհարկե, իսկ կա՞ ինչ-որ մեկը, որ երազումա դրա մասին…
Ամոթա, ամոթ… «սպիտակ ատամներ», «ամեոբայի IQ»-ներ… Եթե այդքան լավ դուխ ունեիր, չթաքնվեիր ամբոխի մեջ, մի քիչ նկարվեիր, ժպտայիր քո անկեղծ ժպիտով ու ոչինչ, որ ատամներդ ծխից դեղնած լինեին, (կարևորը դու ծխախոտ ունես, մարդ կա դա էլ չունի…) խոսեիր մարդկանց հետ, ասեիր ասելիքդ և ոչ թե գողի նման փախչեիր ու ինձ ու իմ նման մարդկանց հաստավիզ ասեիր…

 


Սրանից հետո, երբ գրպանիցդ կհանես գումարը ու տաքսի կնստես մտածիր, որ մեկը կա, ով տաքսի նստելու հնարավորություն չունի, իրան էլ վերցրու հետդ, լա՞վ:

 


Ու մեկ էլ չմոռանաս սենց գլամուր դեմքով մի հատ էլ նկարվես, սենց գլամուր մեքենայի մեջ. Շատա սազում քեզ…