Պատմությունը սկիզբ է առնում Հարավային Օռլեանում: Ամեն ինչ սկսվեց մի քանի տարի առաջ, երբ Corner Perk ոչ այդքան մեծ սուրճի խանութի գնորդուհիներից մեկը առեւտուր արեց, հավելավճար 100 դոլլար թողեց, եւ խնդրեց, որ գումար չվերցնեն հաջորդ հաճախորդներից այնքան, մինչեւ չսպառվի այդ փողը: 2-3 ամիսը մեկ նա գալիս էր, նվիրատվություն անում եւ հեռանում: Մյուս հաճախորդներն էլ ընդօրինակեցին, եւ շուտով այն դարձավ սովորություն: Մարդիկ վճարում էին ուրիշի մթերքի եւ ըմպելիքի համար: Իսկ դուք կկատարեյի՞ք գնում այդպիսի խանութից: