1912թ. Ստոկհոլմի օլիմպիական խաղերին Օսմանյան կայսրությունից մասնակցել է երկու հայ մարզիկ: Նրանք գնում են Ստոկհոլմ հայ համայնքի գումարներով, տեղում պարզում են, որ բոլոր երկրների դրոշները ծածանվում են բացի Օսմանյան կայսրությունից, աղմուկ են բարձրացնում, բողոքում եւ պահանջում վերականգնել արդարությունը: Իսկ շվեդները Օսմանյան կայսրության դրոշը միտումնավոր չէին կախել' ի նշան աջակցություն Օսմանյան կայսրությունում հալածանքի ենթարկվող հայերի եւ հույների եւ հատկապես հայերի, որոնք կոտորածի ենթարկվեցին Ադանայում: Բայց ինչ տարօրինակ ժողովուրդ ենք մենք: տարօրինակը գրել եմ ուրիշ բան չգրելու համար: