Ռուսական շոուբիզնեսի հայտնի ներկայացուցիչ Թինա Կանդելակին, պատասխանելով Կսենիա Սոբչակի՝ իր մասին արած հայտարարություններին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հաշվի առնելով այն, որ ձեր հերթական մեղադրանքները զուրկ են փաստերից, ես ցանկանում եմ պատասխանել ըստ էության: Որպես մի կին, ով վարպետորեն մի քանի ընտանիք է «քանդել», դուք չէ, որ պետք է մեղադրեք ինձ տղամարդկանց՝ առավել ևս ամուսնացածների հետ կապեր ունենալու մեջ:

Հիշենք Կսենիա Անատոլյևնայի տղամարդկանց.

Վյաչեսլավ Լեյբման. նրա պատճառով սկսվեց Կսենիայի հակակրանքն Անաստասիա Վոլոչկովայի նկատմամբ:

Ումար Ջաբրայիլով. չգիտեմ՝ Սոբչակի հետ եղած ժամանակ ամուսնացած է եղել, թե՝ ոչ:

Ալեքսանդր Շուստերովիչ. հանուն արդարության պետք է նշել, որ ամուսնացած չի եղել: Սակայն, բարեկամներն արգելեցին նրան ամուսնանալ Սոբչակի հետ:

Վահե Ենգիբարյան, ով այդպես էլ չամուսնացավ Կսենիայի հետ:

Նրանից հետո Կսենիան անցավ Դիմա Սավիցկիին, որն այդ ժամանակ ամուսնացած էր Նատալյա Սինդեևայի հետ:

Օլեգ Մալիս. Կսենիայի հետ սիրավեպից առաջ Մալիսն ապրում էր մոդել Ելենա Լյանդրեսի հետ, որից երկու երեխա ունի:

Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, հետո Կսենիան սիրավեպ սկսեց Եվգենի Պապունաիշվիլիի, ապա Սերգեյ Կապկովի հետ, որը Կսենիայի նախկին ընկերուհու ամուսինն էր, նրանք երկու երեխա ունեին:

Կսենիա Անատոլյևնայի հեղափոխությամբ տարվելը հանգեցրեց Յաշինի հետ հարաբերություններին, այդ ժամանակ դա կոնյունկտուրային էր: Սակայն, նա էլ երկար չմնաց ձեր սրտում...»:

Ամբողջական գրառումը՝ այստեղ: