Վրաց պատմահայր Լեոնտի Մրովելին իր «Քարթլիս ցխովրեբա»/«Վրաստանի պատմություն»/ գրքում հիշատակել է Թարգամոսի մասին, որի ութ որդիները հերոսներ էին, սակայն հեղինակի վկայությամբ «Հայոսի նմանը չէր եղել ոչ ջրհեղեղից առաջ, ոչ էլ ջրհեղեղից հետո»:

«Քանի որ բազմացած ժողովուրդը այլևս չէր տեղավորվում Արարադի և Մասիսի երկրում, Թարգամոսն իր երկիրը բաժանում է ութ մասի' երկրի կեսը և լավագույն մասը տվեց Հայոսին, իսկ մնացած յոթին տվեց իրենց վաստակին և արժանիքներին համապատասխան բաժին... Հայոսին հասավ իր հոր' Թարգամոսի երկիրը և գրավեց հյուսիսային երկիրը' հարավից՝ Օրեթիի լեռը, արևելքից' մինչև Գուրգանի ծովը, արևմուտքից' մինչև Պոնտոսի ծովը: Հայոսը բոլոր հերոսների կառավարիչն էր և բոլորը հպատակ էին Հայոսին, նա բոլոր երկրների առաջին թագավորն էր: Վրացիների նախահայրը Հայոսի եղբայր Քարթլոսն էր...»:

ՀԳ - Հայկի հոր՝ Թորգոմի /վրաց.՝ Թարգամոս/ երկիրը աղբյուրներում հիշատակվում է Թորգոմի տուն, Թորգոմի երկիր, Թեգարամա... Այն գտնվել է Արեւմտյան Եփրատի ավազանում: